Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ ընտրողների 95%-ի աջակցությամբ: Ամփոփելով քվեարկության արդյունքներն՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Խամմուդա Սաբագը:
«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95,1 %-ի աջակցությունը»,-Դամասկոսում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Ազգային խորհրդարանի խոսնակի խոսքերով, ընտրողների մասնակցությունը կազմել է 78 %, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն մարդ:
Նա նշել է «իրազեկվածության բարձր մակարդակը, որը գերազանցել է բոլոր սպասումները»:
Ընտրատեղամասերի աշխատանքը ստիպված են եղել ընդլայնել՝ քվեարկելու ցանկություն ունեցողների մեծ քանակի պատճառով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



