Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհայտ անձը սուպերմարկետի պահախցից գողացել է քաղաքացու կաշվե վերարկուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետի պահախցից գողություն կատարած անձի ինքնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել է Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի պահախուցը և հափշտակել այնտեղ գտնվող կաշվե վերարկուն՝ քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում  ստացվել են սուպերմարկետի պահախցերը հսկող տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները։ Սկավառակների՝ օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ պարզվել է, որ պահախցից հագուստը վերցրել է կապույտ բաճկոնով մի տղամարդ։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է պահախցերին մոտենում  հեռախոսը ականջին մոտեցրած, կապույտ բաճկոնով, ճաղատ գլխով, օպտիկական ակնոցով մի տղամարդ, բացում պահախցերից մեկը, վերցնում հագուստի նմանվող մի առարկա և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ  պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

 

Քննչական կոմիտեից խնդրում են այն անձանց, ովքեր ճանաչում են  տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տասը կույսերի հիշատակը Սուրբ Էջմիածնում «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է Բելգիան հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին չեղարկել ահաբեկչության համար մահապատիժը Կայանված բեռնատարներից գողացել էր մարտկոցները․ Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած առաջարկին Մահացել է Պետրոս Բեդիրյանը Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցի փակումը կրճատել է պարարտանյութերի համաշխարհային արտահանումը մոտ կեսով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Իրաքում ամերիկացի լրագրող են առևանգել Արաղչի․ ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ են փոխանակվել, բայց բանակցություններ չկան Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել 150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԵրասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է. ՌԴ Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի Թեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNN «Միլանի» 19-ամյա նորեկը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում․ տներ են այրվում Աշխարհակարգը գտնվում է վերակառուցման փուլում․ Լավրով ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանՆեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻրանի հավաքականի խաղացողները խաղից առաջ պարզել են զոհվածների և ավերված շինությունների նկարները Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԵ՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է սպանվել Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր Ավանեսյան«DONGFENG» բեռնատարից թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհըԻրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է