Հեռացնել Փաշինյանին և ստեղծել ռազմաքաղաքական խորհուրդ . Արման Վարդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրում է․
Հայաստանը անվտանգային և դիվանագիտական կոլապսի առաջ է կանգնած, սակայն նախընտրական շրջան թևակոխած քաղաքական ուժերի առաջնորդները, գործուն քայլերի փոխարեն, զբաղված են ընտրական ռեսուրսների մոբիլիզացիայով։ Մինչդեռ պետության այսպիսի վիճակը ենթադրում է բոլորովին այլ մոբիլիզացիա՝ հանրային, քաղաքական, ռազմական։ Քաղաքական առաջնորդները մաքսիմալ սեղմ ժամկետում պետք է հրաժարվեն արտահերթ ընտրություններին մասնակցելուց, չեղարկեն արտահերթ ընտրությունները, իշխանությունից հեռացնեն ժամ առ ժամ պետությունը կործանման տանող Նիկոլ Փաշինյանին և ստեղծեն ռազմաքաղաքական խորհուրդ՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու և հանդարտ հուն վերադարձնելու համար։ Հակառակ պարագայում անհասկանալի է, թե հարյուրավոր գերիների ու նոր գերեվարումների, պետության խորտակվող նավի պարագայում քաղաքական գործիչները ինչ են քարոզելու իրենց ընտրողներին։
Ամեն րոպեն թանկ է, սթափվեք և գործի անցեք։ Պատմությունը որևէ մեկին չի ներելու իր անգործությունը, անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության դաշտից է։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



