Ֆրանսիան 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված խորը մտահոգություն է հայտնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի աճի կապակցությամբ, մասնավորապես` 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Երկու երկրների միջև սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է կատարվեն կողմերի միջև բանակցությունների համատեքստում` առանց տեղում իրականացված որևէ գործողության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի արտաքին գերատասեչությունն ընդգծում է, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի առանց հետագա ռազմական գործողությունների։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



