Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ucom Digital Lab-ի սաները շարունակում են բարձրակարգ տեխնիկական կրթություն ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ երեք տարի է, ինչ «Այբ» դպրոցում Ucom-ի աջակցությամբ գործում է Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ-լաբորատորիան: Այն նախատեսված է դպրոցի 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր սենյակ-լաբորատորիայում հնարավորություն ունեն հմտանալու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեջ, սովորելու ծրագրավորում, համադրելու համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ:

«Որպես նորարար ընկերություն՝ մենք միշտ ջանացել ենք Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում պայմաններ ու հնարավորություններ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների միջոցով որակյալ և բարձրակարգ կրթության ապահովման համար: Այսօր արդեն հստակ տեսնում ենք Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի սաների առաջընթացը և մի քանի տարվա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Ucom ընկերության շնորհիվ «Այբ» դպրոցին ընձեռվեց  հնարավորություն անցկացնելու «ինֆորմատիկա» առարկայի  դասերն առավելագույն արդյունավետ կերպով` օգտվելով ժամանակակից համակարգիչներից: Բացի հիմնական ուսումնական ծրագրերից (MS Word, MS Excel, Power Point)՝ մեր սաները հնարավորություն ունեն իրականացնելու ստեղծագործական նախագծեր` օգտվելով ինչպես պարզ ծրագրերից, օրինակ՝ Paint, Scratch, Typing, այնպես էլ ծրագրավորման լեզուներից՝ HTML, Javascript և այլն»,- ասել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը։

Բացի դրանից, Ucom Lab-ի օգնությամբ դպրոցում իրականացվում է նախագծային ուսումնառություն, երբ «ինֆորմատիկա» առարկան ներառվում է այլ առարկաների նախագծային աշխատանքների մեջ, և արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, որոնք կիրառելի են դառնում հետագա սերունդների համար: Օրինակ՝ «մայրենի» և «կերպարվեստ» առարկաների դասերին օգտվելով Scratch ծրագրից՝ «Այբ» տարրական դպրոցի սաները ստեղծում են առակներ, որոնք դառնում են ուսումնական նյութ հաջորդող սերունդների համար:

«Ուրախալի է և ոգևորիչ այն փաստը, որ Ucom Lab-ը կիրառվում է ոչ միայն  որպես ինֆորմատիկայի դասասենյակ, այլև մի վայր, որտեղ յուրաքանչյուր առարկայական ուսուցիչ կարող է արդյունավետ դաս անցկացնել՝ օգտվելով ժամանակակից համակարգիչներից»,- նշել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը:

Այս նախագծի նպատակը մասնագիտական զարգացում և այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման ու շփումների հետաքրքիր ու պահանջված ձևեր ապահովելն է: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԾեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվելԱվտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կանՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank6 ամսական տղան հիվանդանոցում մшհшցել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համարՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԱՄՆ-ն խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները. Բաղայի Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Ընտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասինՀայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում