Աժ արտագնա հատուկ նիստ գումարել սահմանին և վերջին նախազգուշացումը հայտարարել․ Տիգրան Ուրիխանյան
ԲԼՈԳ«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է․
Առաջարկում եմ Ազգային Ժողովի արտագնա հատուկ նիստ հրավիրել ու բոլոր պատգամավորներով, ընդգծում եմ՝ բոլորով, մեկնել սահմանի ճիշտ այն հատված, որտեղ մերոնց գերեվարել են ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ագրեսորները, ընդունել բանաձև - հայտարարություն ուղղված աշխարհի բոլոր երկրներին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և խորհրդարանական վեհաժողովներին որպես վերջին նախազգուշացում։ Մեր երկրի տարածքից արդեն առևանգում ու գերեվարում են մեր զինծառայողներին։ Գոնե վերջին շրջանում այս գումարման Ազգային Ժողովը շանս ունի դրսևորվելու որպես Գերագույն մարմին, այլ ոչ թե որպես անողնաշար ու խեղճ մի երկրորդական հիմնարկ։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



