Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար և ներողություն խնդրել այդ երկրի ժողովրդից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ ընդունել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար, որի ընթացքում 1994 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում սպանվել է շուրջ 800 000 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ֆրանսիան իր դերն է խաղացել և քաղաքականապես պատասխանատու է Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Ֆրանսիան նաև պարտավոր է առերեսվել պատմությանը և խոստովանել, որ ինքը տառապանք է պատճառել Ռուանդայի ժողովրդին` իրեն երկար լռություն թույլ տալով ճշմարտության քննության առջև ... Ֆրանսիան չի հասկացել, որ, ձգտելով կանխել տարածաշրջանային հակամարտությունը կամ քաղաքացիական պատերազմը, փաստացիորեն կողմնակից է դարձել ցեղասպան ռեժիմին»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ռուանդայի Գիսոզի քաղաքում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակի կենտրոնում:

Նա նաև ներողություն է խնդրել Ռուանդայի ժողովրդից:

Ֆրանսիան ապրիլի 7-ին բացել է արխիվները, որոնք վերաբերում էին Ռուանդայում 1994 թվականին իրականացված ցեղասպանությանը, որի հետևանքով զոհվել է շուրջ 800 000 մարդ:

Ուսումնասիրող խմբի զեկույցը, որի ծավալն ավելի քան 1000 էջ է, ներկայացվել է Մակրոնին մարտի 26-ին: Հանձնաժողովը, որը 2 տարի ուսումնասիրում էր այս հարցը, եզրակացրել է, որ Ֆրանսիան «կույր է գտնվել Ռուանդայում ցեղասպանության նախապատրաստման նկատմամբ»: Սակայն, ըստ պատմաբանների, «ոչինչ չի ապացուցում», որ Փարիզը եղել է ցեղասպանության մասնակից:

1994 թվականին Ռուանդայում անհայտ անձինք խոցել են ուղևորատար ինքնաթիռը, որում թռչում էին երկրի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և հարևան Բուրունդիի ղեկավար Սիպրեն Նտարյամիրան: Հութու էթնիկ խմբի ծայրահեղականները նախագահների մահն օգտագործել են որպես պատրվակ Ռուանդայում իշխանությունը զավթելու և ավելի փոքր էթնիկ խմբի՝ թութսիների և չափավոր հութու քաղաքական գործիչների դեմ ցեղասպանություն սկսելու համար: 1994-ի ապրիլից հունիս ամիսներին սպանվել է շուրջ 800 000 մարդ՝ մեծամասնությամբ թութսիներ, ինչպես նաև չափավոր հութուներ, տվաներ և այլք:

Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»