Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մակնշման շնորհիվ մենք կարող ենք բացառել ստվերը». ՊԵԿ ՏՏ գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյան․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է ՀՀ ՊԵԿ ՏՏ նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյանը

-Տիկի՛ն Մուրադյան, Հայաստանում կա՞ առանց մակնշման ապրանքների արտահանման արգելք։

-Այո՛։ Կոնկրետ բոլոր 5 երկրների սահմաններում Ռուսաստանը հենց առաջինն է, որ մտցրել է արգելք։ Այսօր մենք ունենք ստորագրված 6 որոշում 6 ապրանքախմբերի ուղղությամբ՝ կոշկեղենը, թեթև արդյունաբերության ապրանքները, տեսախցիկները, օծանելիքը, անվադողերը, իսկ 6-րդ խումբն այս տարի է ընդունվել՝ կաթնամթերքը։ Այդ որոշումները, որոնք կայացվել են այս 2-3 տարիների ընթացքում և ընդունվել են ԵԱՏՄ սահմաններում, իմպերատիվ չեն։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է մակնշումը, որոշումն ընդունվում է, ու այդ որոշման հիման վրա 5 երկրներից յուրաքանչյուրն ունի իրավունք մտցնել կոնկրետ չմակնշված ապրանքի շրջանառության արգելք։ Բայց որոշման գոյությունը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում չի պարտադրում մակնշել, եթե ապրանքը շրջանառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Որոշումն ուղղակի հնարավորություն է, ոչ թե պարտավորություն՝ դրա հիման վրա ընդունել ևս մի օրենսդրական ակտ և մտցնել արգելք։ Ռուսաստանը բոլոր 6 ապրանքախմբերով մտցրել է արգելք, որից մեզ համար բավականին լուրջ ուղղություններ են 3-ը՝ կաթնամթերքը, կոշկեղենը և թեթև արդյունաբերության ապրանքները։

-Երբվանի՞ց է գործում առանց մակնշման կոշկեղենի և թեթև արդյունաբերության ապրանքների արտահանման արգել քը Ռուսաստան։ Ինչպե՞ս է կարգավորվում արգելքը, կա՞ իրավական կարգավորում։

-Ամեն ապրանքախումբ ինչ-որ փուլում մտցվել է. սկզբում մտցվել են տեսախցիկները, օծանելիքը, անվադողերը։ Մեզ համար բավականին ցավոտ փուլ էր կոշիկի արգելքը, որը մտցվեց 2020-ի հուլիսի 1-ից։

-Խոսքը Հայաստանից դեպի ԵԱՏՄ այլ տարածքներ արտահանման արգելքի մասի՞ն է։

-Դեպի Ռուսաստան։ Հենց Ռուսաստան։ Նաև ասեմ, որ Բելառուսն էլ արդեն ստորագրեց՝ միանգամից այս տարվա հուլիսի 8-ից մտցնել առանց մակնշման բոլոր 6 խումբ ապրանքների արտահանման արգել քը։ 2020-ի հուլիսի 1-ից կոշկեղենն է մտցրել Ռուսաստանը, այս տարվա հունվարի 1-ից թեթև արդյունաբերության ապրանքները, կաթնամթերքը դեռ ուժի մեջ չի մտել, փուլային է, պահպանման կարճ ժամկետ ունեցող ապրանքի արգելքը կգործի դեկտեմբերի 1-ից, երկար ժամկետ ունեցող ապրանքի արտահանման արգելքը՝ սեպտեմբերի 1-ից, իսկ պանիրինը և պաղպաղակինը՝ հուլիսի 1-ից։

-Պանիրն ու պաղպաղակը հասկանալի է, փչացող ապրանքներ են, ի՞նչ տրամաբանությամբ է արտահանման արգելք սահմանվել կոշկեղենի նկատմամբ։

-Դա Ռուսաստանի նախաձեռնությունն է եղել։ Ամեն դեպքում մակնշումը տնտեսությունը ստվերից հանելու նպատակ ունի, եթե խոսենք պետության շահերի տեսանկյունից։ Երբ ապրանքը արտադրվում է, մտնում է շրջանառության մեջ և դուրս գալիս շրջանառությունից, այդ բոլորը պետությունը կարողանում է վերահսկել։ Օպերատորը տեղեկություններ է տրամադրում պետական բազաներին։ Եվ եթե նույն կոդը կրկնվում է, այսպես ասեմ՝ որպեսզի վաճառեն, պետք է օպերատորից կոդերը վերցնել, մեզ մոտ ապրանքի մնացորդի առումով հակասություն է առաջանում բազայում։ Ու համակարգն ինքը տեղյակ է պահում, որ կա հակասություն։ Այդպես վերահսկվում է և ստվերի դեմ պայքար է մղվում։ Ու այդ նկատառումներից ելնելով է Ռուսաստանը մտցրել այդ արգելքը։

-ԵԱՏՄ դրոշմապիտակը միայն արտահանման համա՞ր է, թե՞ նաև ներքին սպառման:

-Այս դրոշմապիտակները արտահանման համար են, մեզ մոտ դեռ ոչ մի ապրանքախմբով արգելք չի գործում. իհարկե, մեր ներքին դրոշմապիտակավորումը կա, ըստ հարկային օրենսգրքի, 110-ից ավելի ապրանքատեսականի ունենք, որոնք դրոշմավորվում են։ 2 (6 ԱՏԳ ԱԱ կոդ) ապրանքախումբ ակցիզային է, ծխախոտն ու ոգելից խմիչքը, մնացածը՝ սովորական դրոշմապիտակ։

-Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը, այս տարի արգելքը վերաբերում է միայն թեթև արդյունաբերական ապրանքների՞ն։

-Արդեն խոսեցինք այդ մասին, որ այն երեք ապրանքախումբը շուտ է մտել, կոշիկը մտել է 2020 թվականի հուլիսի 1-ից, և այս պահին կոշիկի արտահանման վրա դրված արգելքը գործում է։

-Այսինքն, մտավ՝ մտավ, էլ դուրս գալ չկա՞։

-Այո, վերադարձ չկա։ Այս տարվա հունվարի 1-ից թեթև արդյունաբերության ապրանքների արգելքն արդեն ուժի մեջ է, բայց նաև ստորագրվել է կաթնամթերքի մասով, որի արգելքը էտապային է։

Դա ի՞նչ է նշանակում՝ որ մենք կարող ենք արտահանել թեթև արդյունաբերության ապրանքներ, բայց մակնշվա՞ծ։

-Միանշանակ մենք կարող ենք արտահանել, մենք պետք է արտահանենք, որպեսզի ՀՀ տնտեսությունը զարգանա։

-Բայց խնդիրը ո՞րն է, ի՞նչ նկատի ունեք առանց մակնշման ապրանքներ ասելով, այսինքն, եթե մակնշեցինք, արտահանու՞մ ենք։

-Եթե մակնշված է համապատասխան ստանդարտով... Մեր ներքին մակնշումը չի համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտի մակնշմանը։ ԵԱՏՄ ստանդարտի մակնշումը շատ ավելի բարդ է կոդերի և բովանդակության առումով։ Մենք պետք է համապատասխան ստանդարտին համապատասխանենք։ Բայց եթե պիտակը փակցված է, ոչ մի արգելք միանշանակ չկա։

-Այսինքն, եթե Ռուսաստանում առանց մակնշման ապրանք բռնեն, տերը պատասխան է տալի՞ս։

-Եղել են դեպքեր, անգամ հասել է նրան, որ ապրանքը առգրավել են և տուգանք են դրել, որն ապրանքի գնից ավելին է։

-Արտադրողների և արտահանողների համար իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվել։

-Երբ որոշումները կայացվում են, յուրաքանչյուր փաստաթուղթ, որ ստորագրվում է ԵԱՏՄ սահմաններում, ԵԱՏՄ կայքում է տեղադրվում պարտադիր. առանձին փաստաթղթերի կայք ունեն, որտեղ դրանք տեղադրվում են պարտադիր՝ ռուսերենով, իհարկե։ Մենք մակնշման մասով յուրաքանչյուր օրենսդրական ակտ ստորագրելու, յուրաքանչյուր արգելք մտնելու փուլում նախ՝ ՊԵԿ-ի կայքում ենք հայտարարություններ տալիս, տեղեկացնում ենք Call կենտրոնին, քանի որ քաղաքացիները միանգամից իրենց են զանգահարում, դրանից բացի, ամեն փուլում մեր վարչությունը նախաձեռնել է ինչ-որ տեսանյութի, հոդվածի հրապարակում կայքում։

-Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մակնշման պատասխանատուն՝ ազգային օպերատորը, ի՞նչ գործառույթներ ունի։ Խնդրում եմ մանրամասնել։

-Ազգային օպերատորը շատ ուժեղ կապող օղակ է, մենք այստեղ ունենք երեք խումբ մասնակիցներ, դրանք սպառողներն են, տնտեսվարողները և պետությունը։ Ազգային օպերատորը այդ երեքի կապող օղակն է։ Տրամադրում է տեղեկատվություն բոլոր պիտակների վերաբերյալ, տնտեսվարողի հետ համագործակցում է, հայտի հիման վրա տրամադրում է դրոշմապիտակներ, նաև համագործակցում է ԵԱՏՄ 5 երկրի օպերատորների հետ։ Տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում։ Այսինքն, թվային կենտրոն է, որ բոլոր ուղղություններով դառնում է կապող օղակ։

-Հայաստանում արդեն ունե՞նք ազգային օպերատոր։

-Այո։ Ազգային օպերատորի ձևավորման հրամանն անցյալ տարվա դեկտեմբերի 28ով է ստորագրվել։ Փուլերով իրենք մտցնում են համակարգեր, ներդրումներ են անում, համակարգեր են ձևավորում և այս պահին արդեն տրամադրում են դրոշմապիտակներ։ Արդեն մեկ ամիս է, ինչ տրամադրում են։ Օպերատորի այդ կենտրոնը կոչվում է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ։

-Արտահանման այս արգելքը ինչպե՞ս է հիմնավորվում, ի՞նչ ռիսկեր են հաշվի առնվել։

Ի՞նչ խնդիր կլուծի այն։

-Տեսեք, մենք խոսեցինք, չէ՞, 3 խմբի մասին, որոնք ապրանքի հետ գործ են ունենում՝ սպառողը, տնտեսվարողը և պետությունը։ Խոսեմ պետության անունից՝ որպես պետության ներկայացուցիչ։ Պետության համար միանշանակ է, որ այս կարգի, այս ստանդարտի մակնշումն ապահովում է շատ բարձր մակարդակի վերահսկում, որովհետև ոչ մի խումբ արտադրված ապրանք պետության վերահսկողությունից դուրս չի մնում։

-Այսինքն, պետության վերահսկումից դուրս չի մնում նաև արտահանելիս։

-Նաև արտահանելիս։ Բայց արտահանման փուլում արդեն ապրանքի ճանապարհը փակվում է, որովհետև մենք չենք կարող ուրիշ երկրում վերահսկել։

-Բայց դուրս գալիս կարող ենք վերահսկել։

-Իհարկե, մենք գիտենք, որ այդ ապրանքը արտահանվեց, մենք գիտենք, որ այդ ապրանքը վաճառվեց։ Բայց նաև նշենք, որ Հայաստանում դեռ չի գործում այդ համակարգը, որովհետև արգելք Հայաստանը չի մտցրել։ Ես ասացի, չէ՞, որ որոշումն իմպերատիվ չէ։ Ասենք, կաթնամթերքի մասով որոշում է ստորագրվել։ Այդ որոշման մեջ գրված է, որ երկիրը կարող է մտցնել չմակնշված ապրանքի արգելք։ Բայց մինչև երկիրն ինքն իր տարածքում չի նախաձեռնում այդ արգելքի օրենսդրական կատարումը, արգելք չկա այդ երկրում։ Որոշումն ուղղակի ինչ-որ հիմք է, որի հիման վրա երկիրը որոշում է նախաձեռնել ու իր սահմաններում մտցնել այդ արգելքը։ Այս պահին միայն Ռուսաստանն ու Բելառուսն են այդ արգելքը մտցրել։ Հիմա եկեք ռիսկերից խոսենք։ Ջուրը լավ օրինակ է։ Ռուսաստանը շուտով մտցնելու է ջրի մակնշում։ Մենք ներքին հարկային օրենսդրությամբ ունենք ջրի մակնշում։ Հիմա ԵԱՏՄՆ-ն էլ է մտցնում ջրի մակնշում, ու Ռուսաստանն արգել ք է մտցնում։ Ռուսաստանում այդ ջուրը վաճառելու համար պետք է ԵԱՏՄ պիտակ։ Հայաստանում վաճառելու համար ԵԱՏՄ պիտակ պետք չէ, որովհետև իր սահմաններում Հայաստանն արգելք չի մտցրել։ Պարտավոր չէ մտցնել, որովհետև որոշումն իմպերատիվ չէ, պարտականություն չէ, հնարավորություն է։ Բայց այստեղ արդեն արտադրման փուլում արտադրողը պետք է իմանա՝ այդ շիշը գնում է հայկակա՞ն շուկա, թե՞ ռուսական շուկա։ Եթե գնում է հայկական շուկա, ինքը փակցնում է հայկական մակնշման պիտակ։ Եթե գնում է ռուսական շուկա, փակցնում է ԵԱՏՄ մակնշման պիտակ։ Սա հենց այն բարդությունն է, որից տնտեսվարողները խուսափում են, նեղվում են։ Բայց, ինչպե՞ս է, օրինակ՝ երբ առաջին ավտոմատ տպիչներն ու թվային տեքստերը դուրս եկան, բոլորը սթրես էին, չէ՞, տանում, մինչև համակարգչին հարմարվեցին։ Բայց դա տարավ դեպի զարգացում։ Պետք չէ խուսափել զարգացումից, որովհետև սա մի համակարգ է, որը պետության համար բերելու է շատ դրական արդյունքներ։ Պետության դեպքում, ասացի արդեն, կարող ենք բացառել ստվերը, եթե հասնենք մաքսիմալ դրոշմավորման, բայց դա, իհարկե, տասնյակ տարիների հարց է։ Նաև մնացած խմբերի համար է բերելու դրական արդյունքներ։

-Իսկ եթե ԵԱՏՄ պիտակով շիշը, կոշիկը, պաղպաղակը հայտնվեն ներքին շուկայո՞ւմ։

-Կարող են լինել հայկական շուկայում։ Պիտակը չի խանգարում։ Այսինքն, արտադրողն ունի երկրորդ ճանապարհը։ Ոչ թե արտադրման փուլում իմանա, թե ջուրն ուր է գնում, այլ երկու պիտակ կպցնի։ Ուղղակի դա լրացուցիչ ծախս է, ժամանակ, աշխատուժ։

-Այսինքն, ինքը կարող է ջրի շշի վրա խփի ԵԱՏՄ պիտակ ու վաճառի ներքին շուկայու՞մ։

-Բայց նաև մեր պիտակը պետք է խփի, ԵԱՏՄ պիտակը դեռ բավարար չէ։

-Այս ամբողջում, պետության շահից բացի, ո՞րն է տնտեսվարողի ու սպառողի շահը։

-Նայեք, տնտեսվարողի համար ստեղծվում է մի դաշտ, որտեղ անբարեխիղճ մրցակցությունը վերանում է։ Այսինքն, այդ ընդհատակյա ընկերությունները, որոնք կեղծում են ուրիշի ապրանքանիշները, դրանք վերանալու են այն ապրանքախմբերի մասով, որոնց կվերաբերվի մակնշումը։ Ինչ վերաբերում է սպառողի շահերին, ապա նա գնում է որակյալ ապրանք և ապահովագրված է կեղծ ապրանքից։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ