Ես հանձնարարել եմ, կապ են հաստատել խաղաղապահների հետ. Վաղարշակ Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանցիները մեր տարածքում զենք են օգտագործել, որի արդյունքում մենք զոհ ունենք: Իրենք փորձում են դա կոծկել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշաակ Հարությունյանը՝ արձագանքելով ադրբեջանական հայտարարությանը, թե հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հանձնարարել է ու կապ են հաստատել խաղաղապահների հետ, ովքեր այդ տեղեկատվությունը հերքել են. «Եթե նկատել եք, նաև Շուշիում են ասել: Այնպես որ սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, իբր հայկական կողմը գնում է գործողությունների»:
Հարությունյանն ասաց, որ հստակ գիտեն ադրբեջանական կողմի մտահաղացումը, մարտավարությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



