15 մլն դոլար. 2020-ին Ղազախստանը և Հայաստանը 30%-ով ավելացրել են ապրանքաշրջանառությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2020-ի ճգնաժամային տարում Ղազախստանին և Հայաստանին հաջողվել է 30 տոկոսով ավելացնել ապրանքաշրջանառությունը 2019 թվականի համեմատ, հայտնում է EurAsia Daily-ն՝ Kazakh Invest ընկերությանը հղումով:
«Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 15 միլիոն դոլար, ինչն ավելի քան 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (11,5 մլն դոլար): 2020 թվականին Ղազախստանից Հայաստան արտահանումն աճել է 66 տոկոսով և կազմել 7,3 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերջին 15 տարվա ընթացքում Ղազախստանի ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 56,2 միլիոն դոլար, իսկ Հայաստանը 1,2 միլիոն դոլար է ներդրել Ղազախստանում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



