Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացվել է․ օրենքն ուժի մեջ է կմտնի մայիսի 26-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների համաձայն պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացվել է։

Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում մայիսի 26-ին։

Օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ փոփոխություն է կատարվել, որի համաձայն․

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 45 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 50 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում (նախկինում՝ համապատասխանաբար 40, 45

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը (նախկինում՝ 45).

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 52 տարեկանը (նախկինում՝ 48).

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը (նախկինում՝ 50).

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 58 տարեկանը (նախկինում՝ 55).

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը` մինչև 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա (նախկինում՝ մինչև 10 տարի ժամկետով):

Բացի այդ, փոփոխություն է կատարվել օրենքի 57-րդ հոդվածում, որով սահմանվում է պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը։ 

1. Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

2. Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 53 տարեկանը (նախկինում՝ 48).

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը (նախկինում՝ 50).

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը (նախկինում՝ 55).

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը (նախկինում՝ 58).

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը:

3. Պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը (նախկինում՝ 50).

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 57 տարեկանը (նախկինում՝ 52).

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը (նախկինում՝ 58).

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 63 տարեկանը (նախկինում՝ 60).

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 68 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը:

4. Պահեստազորի առաջին և երկրորդ խմբերը բաժանվում են երկու կարգի՝ ըստ պահեստազորայինի զինվորական պատրաստության աստիճանի:

5. Առաջին կարգում հաշվառվում են`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք սույն օրենքով սահմանված ժամկետներում անցել են պարտադիր զինվորական ծառայություն.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի պաշտոններ.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր կամ միջին հրամանատարական խմբերի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի ավագ կամ բարձրագույն հրամանատարական խմբերի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ.

6) մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիները` անկախ զինվորական ծառայություն անցնելու ժամկետից.

7) զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

6. Երկրորդ կարգում հաշվառվում են`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության մեջ են գտնվել վեց ամսից պակաս ժամկետով,

գ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

դ. ռազմահաշվառական մասնագիտություն ստացած և զինվորական ծառայություն չանցած իգական սեռի քաղաքացիները.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. պայմանագրային զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

գ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի ավագ սպայական խմբի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի բարձրագույն սպայական խմբի պաշտոններ:

7. Պահեստազորի առաջին խմբում հաշվառված պահեստազորայինի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում պահեստազորայինը փոխանցվում է պահեստազորի երկրորդ խումբ:

Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասինՀայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում2026 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայումՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնություններըԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութըՀայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօր