Դիզայներներ, որոնցով Բրիտանիան կարող է հպարտանալ (լուսանկարներ)
ԼԱՅՖ
Բրիտանիան ունի հարուստ դիզայներական ավանդույթներ, որոնց պահապաններ են անվանի իլյուստրատորներ, նկարիչներ:
Past.am-ը ներկայացնում է բրիտանական դիզայնի լեգենդներին, որոնցից շատ բան կարելի է սովորել:
Մայքլ Վուլֆ / Michael Wolff
Մայքլ Վուլֆը յուրատեսակ Սթիվ Ջոբս է դիզայնի աշխարհում: 1960-ականներին նրա հիմնած Wolff Olins գործակալությունը հեղաշրջում կատարեց երաժշտական ալբոմների ձևավորման մեջ՝ ստեղծելով շապիկներ «Բիթլզի» ձայնագրությունների համար:
Մայք Դեմփսի/ Mike Dempsey
Մայք Դեմփսին ավելի քան 50 տարի դիզայներ է: Այդ ընթացքում նա հասցրել է ստեղծել ամեն ինչ՝ նամականիշներից մինչև լոգոտիպ
Ալան Քիթչինգ / Alan Kitching
Նա տառատեսակի արքան է: Նրա աշխատանքները զարդարում են հայտնի լրագրողական ու գրքերի շապիկները, փոստային նամականիշները, թատերական պաստառները:
Միգել Սուարեզ / Miguel Soares
Նա աշխատել է Mccann Erickson London-ում, Ogilvy & Mather-ում, FCB Inferno-ում: Նրա ամենահայտնի աշխատանքը պրինտ էր Heinz-ի համար, որն ընդգրկվեց հարյուրամյակի լավագույն գովազդների շարքում:
Ջերարդ Սեյնթ/ Gerard Saint
Ջերարդ Սեյնթը Բրիտանիայի ամենաերաժշտական դիզայներն է: Նրա Big Active ընկերությունը մասնագիտացած է երաժշտական շապիկների ստեղծման վրա: Նրա ստուդիայի աշխատանքն են այնպիսի հայտնի երգիչների շապիկները, ինչպիսիք են Լանա Դել Ռեյը, Բեքը, Մայքլ Ջեքսոնը, Basement Jaxx-ը, Goldfrapp-ը:




















































