Երեկ թշնամու գնդակից զոհված հերոսը երկու անչափահաս երեխաների հայր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գեւորգի ծառայակից ընկերներին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցավալի կորստի կապակցությամբ»,- նշվում է ցավակցագրում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



