Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Աշոտյանի նամակը` Ձմեռ պապիկին

ԲԼՈԳ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբույքան իր էջում գրում է.

Հարգելի Ձմեռ Պապի,

Չզարմանաս նամակիս։ Շատ երկար դադարից հետո նորից քեզ հիշեցի։ Դե, գիտես, սկզբից կարծում էի, որ դու իրոք կաս ու իմ` լավ բալիկ լինելու դիմաց երազանքներս ես կատարում։ Հետո արդեն գիտեի որ չկաս, բայց կանոնավոր գրում էի, որ ստանամ բաղձալի նվերներս։

Մենք իրար խաբում էինք, բայց դե երկուսս էլ գոհ էինք։ Իսկ հետո,դե դա էլ գիտես, մեծացանք-դախացանք-սեռահասունացանք ու չափից շուտ ու շատ լրջացանք։

Իդեպ, ինձ թվում է, մանկությունն ավարտվում է այն պահին, երբ դադարում ենք քեզ նամակ գրել։

Բայց չմտածես հա, որ այս գիրս մանկության ուշացած ճիչ է կամ ժամանակը հետ շրջելու փորձ։ Պարզապես ասեմ, որ այս տարիներին կորցրեցի իմ բոլոր տատիներին ու պապիներին ու երևիթե դու ես մնացել իմ միակ պապին (Արցախի Դեդոն ու Բաբոն չհաշված) ։

Հա գիտեմ, տղերքս էլ են գրել քեզ նորից։ Տես, չխառնես նամակները ու հեչ վատ չէր լինի որ այս տարի իրոք դու հոգայիր նրանց ամանորի հոգսերը Смайлик «wink» Հասկացա՞ր այդ նշանը։ Թե չէ, բացատրեմ։

Մարդիկ քսանմեկերորդ դարում այդպես են արտահայտում իրենց հույզերը` կետ-ստորակետներով, փակագիծ-օյինբազություններով։ Հեչ անկեղծ ու մարդկային չի, բայց դե հարմար է, արագ ու ամենակարևորը` էժան։

Չնայած էժան հույզը քանի՞ կոպեկ արժե...

Ասա մերսի, որ քեզ ուղղված խնդրանքները սմս չենք անում, կամ էլ` չաթում ( սա խուժանական չէ, ֆիրմա բառ է, մի ավելորդ կարմրիր )։

Մենք էլ խառն ենք։ Ինչո՞վ, լավ չեմ հասկանում, բայց դե բոլորս անկանոն շարժման մեջ ենք, բքին տեղացող ձյան պես վերուվար, աջուձախ ենք անում։ Բայց բոլոր փաթիլների վերջը նույնն է` հանգրվանել հողին։

Գիտես, ինձ թվում է դպրոցներից պետք է հանել էվոլյուցիոն տեսությունը։ Թե չէ այնքան ենք դրան հավատացել, որ մեր բոլոր կենսաբանա-կենդանաբանական նախնիների բնագծերն ենք սկսել կրկնել` սողում-սողոսկում ենք, կծում-կրծում, հոշոտում, գույն փոխում։ Դարձել ենք լպրձուն ու արյունախում միաժամանակ։ Ոչ հիշողություն, ոչ հիշատակ, ոչ էլ խիղճ։ Լավ է, որ երեխեքն էլ կան, ու բնազդներից ամենավեհը` ծնողականը, տեղին աշխատում է։

Դե այդ հորոսկոպների մասին էլ չասեմ` էլ կապիկի, էլ վիշապի, էլ օձի տարի։ Ո՞նց անենք, որ բոլոր տարիները լինեն պարզապես Մարդու տարի։ Մի անգամ` սիրահարված Մարդու, մյուսը` իսկական Մարդու, էն մյուսը` սովորական Մարդու ։ Ու այդպես շարունակ։ Չնայած, իսկականն ու սովորականը ավելորդ են այս դեպքում, որովհետև եթե Մարդ է, ապա արդեն թե իսկական է, թե ոչ սովորական։

Այսպիսի բաներ, Ձմեռ Պապի ջան։ Դու,կարևորը, մյուս օրերին քեզ լավ նայիր, թե չէ հիմա հոգսդ շատ է, գլուխդ էլ խառը։ Շատ սեզոնային աշխատանք է քոնը։ Մի բան մտածիր, որ ամբողջ տարի ձեռքդ գործ լինի։

Չզարմանաս, որ ոչ մի բան քեզանից չեմ ուզել։ Հավատա, այսօր մեկնումեկի հետ "պո դուշամ" խոսելը արդեն մեծ նվեր է։

Կապի մեջ։ Շնորհավոր Ամանոր։

Սուրբ Ծննդյան համար էլ քեզ չեմ դիմելու։ Ուրիշ հասցե է, ուրիշ հասցեատեր։ Այնտեղ ամենինչ շատ ավելի բարդ է, ու հեչ գրելու չէ...

Հ.Գ. Ձյունանուշիկի մասին էլ 18+ անեկդոտների համար ներող, տարիքա-շրջապատային է ։) (էժան հույզ) ։

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական