Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղհովիտի թիվ 1 դպրոցի բակում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հուշարձան-պուրակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան երկու պատերազմներում զոհված գեղհովիտցիներին նվիրված  հուշարձան-պուրակը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձան-պուրակի  բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, մանկավարժներ եւ դպրոցականներ, համայնքի բնակիչներ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։ Բացված հուշարձանին ծաղիկների առաջին փունջը խոնարհելու պատիվը վերապահվեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Գառնիկ Մարտիրոսյանին։ Ապա հուշարձանին ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին միջոցառման մյուս մասնակիցները, պաշտոնական անձինք։

Ինչպես իր ելույթում նշեց Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդվարդ Ասլանյանը, Արցախյան վերջին պատերազմում Գեղհովիտը տվել է 4 զոհ եւ 1 անհետ կորած, իսկ Արցախյան բոլոր պատերազմներում միասին վերցրած՝ 13 զոհ, որոնց էլ նվիրվել է գեղհովիտցի Օդիս Գալստյանի քանդակած հուշարձան-խաչքարը։

«Հուշարձանի պատվանդանի կողքին տեղադրված գրքի առաջին էջի  վրա փորագրված է մեր հերոսացած երեք սաների՝ Վահե Ասատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի անունները, իսկ երկրորդ էջին՝  «Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնելու» պատգամը։ Հուշարձանի վրա պատկերված է արծիվ եւ վիշապին հաղթող առյուծ, ինչը խորհրդանշում է մեր պայքարի ուժն ու արդարությունը, հարատեւությունը։ Տասներեք քաջազուն հայորդիներ են իրենց կյանքը Գեղհովիտից զոհել հանուն Արցախի, սակայն նպատակահարմար գտանք հուշարձանին փորագրել երեք անուն, որոնք դեռ մեկ տարի առաջ մեր դպրոցի սաներ էին, նույն դասարանի աշակերտներ, բայց այսօր դարձան մեր հավերժի ճամփորդները։ Այս հուշարձան-պուրակում մենք ոգեկոչման զանազան միջոցառումներ կանենք, այստեղ հայրենիքի ծառայության մեկնելուց առաջ կերդվեն մեր  սաները։ Հետագայում դպրոցի մուտքի մոտ կկառուցվի Հաղթանակի կամարը։ Այս հուշարձան-պուրակի կերտմամբ մենք մեր  խոնարհումն ենք բերում նաեւ Գեղհովիտի անունը փառքով պսակած հերոսներ Հակոբ Սարգսյանին, Օնիկ Գրեյանին, էգդար Գրեյանին, Անդրանիկ Մուսիկյանին, Հարություն Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին, Լաերտ Պողոսյանին, Արամ Մանջոյանին, Գարիկ Իսպիրյանին, Երվանդ Խաչատրյանին, ովքեր զոհվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամ մարտական ծառայության ընթացքում»,-ասաց դպրոցի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից Էդվարդ Ասլանյանը։

«Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մենք մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պարտավորություն։Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։ Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է, որ դուք երբեք չխեղճանաք, այլ ձեր գլուխները միշտ բարձր պահած ու հպարտ քայլեք այն բանի համար, որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։ Նույն հպարտությունը պիտի զգան այս դպրոցի ուսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել այդ հերոսների անմահ սխրանքներում։ Այս հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։ Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ համեստորեն ու հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրելու եւ արարելու, շենանալու եւ հզորանալու ձգտումն է»,- ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գեղհովիտի թիվ 1  միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները։ Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից  հուշանվերներ հանձնվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Գառնիկ Մարտիրոսյանին եւ Վոլոդյա Մուսիկյանին, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներ Վահե Ասատրյանի, Երվանդ Խաչատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի ծնողներին։ Գեղհովիտի համայնքապետարանի եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության շնորհակալագրերով պարգեւատրվեցին հուշարձան-պուրակի ստեղծման մեջ ավանդ ներդրած քաղաքացիները։

Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում2026 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայումՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնություններըԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութըՀայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է