Լիտվան այլևս չի ընդունի Բելառուսի տարածքով թռչող օդանավերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվան որոշել է թույլ չտալ Բելառուսի օդային տարածքով թռչող օդանավերին վայրէջք կատարել իր տարածքում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեին, նման որոշում է կայացվել նախօրեին Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ Մինսկում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ Լիտվայից իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ այցելություններից հարևան պետություն:
Երկրի տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսը հավելել է, որ արգելքն ուժի մեջ կմտնի երեքշաբթի 03:00-ից:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար:



