Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


200 տնտեսություն է տուժել, որոնք մշակվել են վարկային միջոցներով. կարկուտի հետևանքները՝ Արմավիրի մարզի համայնքերում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մայիսի 23–ին, տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետեւանքով Արմավիրի մարզի մի շարք համայնքներ մեծ վնասներ են կրել։ Համայնքների կրած վնասների չափը հասկանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ակնաշենի, Ջրարբիի և Աղավնատուն համայնքների ղեկավարների հետ:

Աղվանատուն համայնքի ղեկավարը ասաց, որ երեկվա կարկուտը նախորդ տարիների պես ուժեղ չի եղել, բայց բանջարաբոստանային ցանքատարածությունները 30–40 տոկոսով վնասվել են. «Մեզ մոտ կարկուտը շատ ուժեղ չէր ուրիշ համայնքների նման, պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցներն են պատռվել։ Կարկուտը մոտ 8 րոպե է տեղացել. նախորդ տարիներին այնքան ուժեղ կարկուտներ ենք տեսել, որ սա դրանց համեմատ չնչին էր»,- նշեց Գնել Մաթևոսյանը։  Ըստ վերջինիս՝ Ժողովուրդը վստահ է՝ պետությունը չի օգնելու նախորդ տարիների նման, և հիմա պետք է ապահովագրվեն, որ վնասի փոխհատուցում լինի. «Ժողովուրդը, որ գիտի օգնություն չի ստանալու, չի գալիս գրանցվի, որ իմանանք՝ ով ինչքան վնաս է կրել»,- ասաց համայնքի ղեկավարը:

Ջրարբիի համայնքի ղեկավարն էլ ասաց, որ համայնքապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է վնասների գնահատմամբ. «Ում ցանքատարածությունը բաց է եղել, 100%-ով  վնասվել է, դրանք տնամերձ այգիներ են, որտեղ մշակում են վարունգ, լոլիկ, պղպեղ և 7 այլ բանջարեղեն»,– նշեց համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։

Իսկ Ակնաշենում մոտ 200 տնտեսություն է տուժել,  ըստ համայնքի ղեկավարի, բոլորն էլ վարկային միջոցներով են մշակել իրենց այգիները։ Այս պահին վնասների գնահատում է կատարվում. «Երեկվանից մինչև հիմա լույս չունենք: Պոլիէթիլենային թաղանթով ծածկված 20 հա ջերմոցների գրեթե 90%-ը  պատռվել է։ Ջերմատներում աճեցվող պոմիդորը, վարունգը, պղպեղը կարկուտը լրիվ ավերել է։  Ձմերուկ, սեխ չի մնացել, խաղող՝ նույնպես։  Քամու հետեւանքով նախկին կուլտուրայի շենքի, որտեղ հիմա գտնվում է գյուղապետարանը, տանիքի մի մասը պոկվել է, բացի այդ՝ 7-ից 8 տանիք է վնասվել»,– ասաց Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը։

Զվարթ Պետրոսյան

 

 

 
 
 
 
 
 
 
Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան