Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի տիկին Սանդու,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-մոլդովական միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



