ԱՄՆ-ում հրաձգության հեռևանքով 2 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի տարածքներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, 8-ը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Այս մասին հայտնում է Մինեապոլիսի ոստիկանությունը իր թվիթերյան օգտահաշվում:
«Ընդհանուր առմամբ 10 տուժած կա: Այժմ ակտիվ սպառնալիք չկա: 7 տուժածները ունեն կյանքին չսպառնացող վերքեր, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկուսը մահացած են», - ասվում է իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդագրություններից մեկում:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ մահացածներից մեկը կրակողներից է եղել:
Ըստ Մինեապոլիսի ոստիկանության բաժանմունքի, հրաձգությունից առաջ վեճ է տեղի ունեցել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



