Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիանա Շատվերյանի ոճային կտրուկ փոփոխությունը, 9-ամյա դստեր մազերն էլ վառ երանգով ներկելու որոշումն ու ամուսնու արձագանքը

ԼԱՅՖ

Դիզայներ Դիանա Շատվերյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ վարսերը ներկելով վառ վարդագույն՝ ֆուքսիայի երանգով։ Դիանան Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է առանց որևէ մեկին ասելու փոփոխություն անելու, ամուսնու արձագանքի և 9-ամյա դստեր՝ Վիվիենի մազերը ևս վառ գույնի ներկելու որոշման մասին։

«Առաջին անգամ էի նման փոփոխություն անում։ Տրամադրությունս էր այդպիսին։ Հոգնել էի նույն երանգի վարսերից՝ մոտ 10 տարի է՝ բլոնդ է։ Ճիշտ է, դա իմ գույնն է, կարծես, հենց այդպես ծնված լինեմ, բայց փոփոխություն էի ուզում։ Այնպիսի փոփոխություն պետք է անեի, որ մազերս տրավմայի չենթարկեի ու հետո հեշտ վերադառնայի իմ երանգին։ Առանց հստակ որոշման մտա վարսավիրանոց, տեսա՝ վարսավիրս այս երանգի Tshirt-ով է, ասացի՝ կարո՞ղ ես մազերս շապիկիդ գույն ներկել։ Մտածեց՝ կատակում եմ, ավելի ուշ հասկացավ, որ լուրջ եմ։ Առաջարկեց գունային մասկա դնել, քանի որ հնարավոր է՝ ինձ դուր չգա։ Համաձայնեցի, մեկ շաբաթից գնացի ու ասացի, որ ներկի։ Կարծում եմ՝ ամբողջ ամառ այս երանգով կմնամ»,– ասաց նա։

Դիանայից հետաքրքրվեցինք, թե ամուսինն ինչպես է արձագանքել փոփոխությանը․ «Նրան էլ ոչինչ չէի ասել։ Սթորիներով էր տեսել, որ նման բան եմ արել, ձայն չէր հանել։ Հետո եկա տուն, լույսի տակ նայեց, հավանեց։ Ենթադրում էի, որ իրեն դուր կգա, սիրում է էքսպերիմենտներ։ Եթե մտածեի, որ իրեն դուր չի գա, չէի անի։ Ինձնից էլ սպասելի է նման բան։ Ես էլ եմ սիրում փորձարկումներ»։

Դիզայների դուստրը՝ 9–ամյա Վիվիենը, զրույցի պահին մայրիկի կողքին էր ու նկատեց, որ իրեն էլ է շատ դուր եկել։ «Barbie girl է դարձել»,– նկատեց աղջնակը, որը ևս մայրիկի վարսերից է ուզում, թեև դեռ վերջնական չի որոշել՝ վարդագո՞ւյն, կանա՞չ, թե՞ այլ երանգ կընտրի։

Աղջիկը 3–րդ դասարան է։ Դիանան նկատեց, որ դպրոցում դասերն ավարտելուց հետո դեմ չէ դստեր ցանկությունն իրագործելուն։

«Ծնողները պետք է հասկանան՝ ինչ են երեխային արգելում, ինչ՝ ոչ։ Դժվար չէ երեխային ուրախությունը պարգևել ամռանը, հատկապես, որ սեպտեմբերին մազերը 4-5 սմ կտրելու ենք։ Դասերն ավարտելուց հետո մազերի ստորին հատվածից 4-5 սմ  կներկենք, սեպտեմբերին այդքանը կկտրենք։ Շատ կարևոր է մոտ լինել երեխային, նրա ցանկություններին,– ասաց Դիանան ու հավելեց, որ բացարձակ մտավախություն չունի, որ դուստրը ժամանակից շուտ կմեծանա։ –Կարծում եմ՝ երեխայի՝ տարիքից շուտ մեծանալը դրանով չի որոշվում։ Վիվիենն այնքան ճիշտ է իր տարիքին համընթաց գնում, առաջ չի ընկնում, գունավոր մազ ներկելը տարիքից առաջ ընկնելու հետ կապ չունի։ Դրա փոխարեն մենք իր մոտ կտրականապես չենք խոսում մեծական թեմաներից, նա իր վրա բեռ չի վերցնում, բացարձակ տեղյակ չէ բրենդներից՝ թանկից ու էժանից։ Ուղղակի վայելում է իր մանկությունը»։

36-ամյա Դիանան 2 աղջիկ ունի․արտաքնից շատերը չեն ընկալում նրա տարիքը, ինքը ևս իրեն այդ տարիքում չի զգում։ Դիանան կարևորում է երիտասարդ տեսքով, թրենդներից հետ չմնացող մայրիկ լինելը և նկատեց, որ դա շատ դրական է ազդում իր և ավագ դստեր հարաբերությունների վրա։

«Մարդն արտաքնապես մեծ է երևում իր ապրելակերպից ելնելով։ Ես սիրում եմ հետևել թրենդներին։ Վիվիենն էլ գիտի, որ ես ամեն ինչից տեղյակ եմ։ Երբ իրեն ինչ-որ նկատողություն եմ անում, ընդունում է, չի ասում՝ դու տեղյակ չես, հիմա այդպես չէ, որովհետև իմ օրինակով տեսնում է, որ ես էլ եմ հետևում այն ամենին, ինչին ինքը։ Տանը նույնիսկ ունի իր հետևած թրենդների օրինակը։ Նա ինձ հետ ամեն ինչի մասին խոսում է՝ վստահ, որ հասկանալու եմ իրեն։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է մոր և դստեր հարաբերութուններում։ Լեան, իհարկե, չի հասկանում այդ ամենը, բայց նա էլ է շատ հավանել մազերիս գույնը, նայում է, ուրախանում, խաղում է դրանց հետ»,– պատմեց մայրիկը։

Դիանան նաև շեշտեց, որ ֆուքսիայի երանգը հիմա շատ նորաձև է թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման, թե՛ վարսահարդարման մեջ։ «Շատերին թվում է՝ այն շատ բարդ համադրվող գույն է, բայց այդպես չէ, իրականում սևի պես է, ամեն ինչի, նույնիսկ, ամենակամակոր երանգի հետ համադրելի է։ Այս երանգի մազերս միայն դասական ոճի հետ է բարդ համադրվում, բայց ես չեմ պատրաստվում առաջիկայում փոխել մասնագիտությունս և դեսպան դառնալ»,– ժպիտով եզրափակեց նա։

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար