Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական մամուլի հերոսն է դարձել. Պնդում են, որ նա վերադարձնելու է 8 գյուղ
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում երեկվա հայտարարությունից հետո դարձել է ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»:
Խոսքը մասնավորապես Փաշինյանի այն խոսքերի մասին է, որոնք վերաբերում էին «Խորհրդային Ադրբեջանին պատկանած տարածքներին»: Նա հայտարարել էր, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ:
Ադրբեջանում սա ընկալել են որպես հայտարարություն, որ Փաշինյանը պատրաստվում է վերադարձնել 7 գյուղ Տավուշում, մի գյուղ էլ Արարատի մարզում: Վերջինը հավանաբար հենց Տիգրանաշենն է:
Ադրբեջանական մամուլում նաև սիրով լուսաբանել են Փաշինյանի հարցը՝ «Այսինքն մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



