Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այստեղ ոչ թե անձի խնդիրն է, այլ ունենք ազգային անվտանգության խնդիր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 17-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց զենք-զինամթերքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: Գալստյանն ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ զենքի մատակարարման չարաշահումների գործով, բացի Դավիթ Գալստյանից, կա ևս մեկ մեղադրյալ՝ Արմեն Բաղդասարյանը:

Այսօր փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը Արմեն Բաղդասարյանի մասով միջնորդություն ներկայացրեցին գլխավոր դատախազություն: «Միջնորդությունը վերաբերում է Դավիթ Գալստյանի գործով մյուս մեղադրյալ Արմեն Բաղդասարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելուն: Մեր խորին համոզմամբ՝ Դ. Գալստյանի կալանքը Վերաքննիչ դատարանում վերացնելուց մինչ օրս Ա. Բաղդասարյանն ԱԱԾ-ում գտնվում է պատանդի կարգավիճակում: Այսօր նաև Հայաստանում ունենք գերի. ինչո՞վ է պայմանավորված մեր այս հետևությունը: Կան հստակ փաստեր, օրինակ՝ Դ. Գալստյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախաքննության մարմինը որոշում է կայացնում նրա նկատմամբ խափանման միջոցը գրավ կիրառելու մասին: Խոսքը 150 մլն դրամ գրավի մասին է: Ըստ այդ որոշման՝ նախաքննության մարմինը գտել է, որ գրավը բավարար է, որպեսզի ապահովվի մեղադրյալ Դ. Գալստյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում: Մյուս կողմից՝ ունենք հետևյալ իրավիճակը, որ Ա. Բաղդասարյանի մասով նախաքննության մարմինը պարզապես հրաժարվում է խափանման միջոցը փոխել: Երեք օր է անցել, գլխավոր մեղադրյալի մասով ունենք գրավ և, ըստ նախաքննության մարմնի,  դա բավարար միջոց է այս պահին, իսկ այն մեղադրյալը, որն ընդհանրապես առնչություն չունի գործի հետ, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք, ներկայացրել, թե Ա. Բաղդասարյանի մասով նախաքննական մարմինն ինչպիսի մանիպուլյացիաների է դիմել և այլն, այս պահին գտնվում է կալանքի տակ, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Ա. Բաղդասարյանը պատանդի կարգավիճակում է: Թե որն է նպատակը՝ շարունակել նրան կալանքի տակ պահել, այս պահին չեմ կարող ասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբան Արմեն Հարությունյանը:

Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է, որ Գալստյանին և Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է խարդախության եղանակով գույքի հափշտակություն: «Ըստ նախաքննական մարմնի, գույքի հափշտակությունը դրսևորվել է նրանով, որ խարդախության, խաբեության եղանակով մատակարարվել է ոչ այն ապրանքը, որը պետք է մատակարարվեր և դրանով իրականացվել է հափշտակություն: Այս հանցակազմի պայմաններում նախաքննական մարմնի գլխավոր նպատակը պետք է լիներ վնասի վերականգնումը: Պաշտպանական կողմը, չընդունելով մեղադրանքը մինչ օրս, ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ եկեք քննարկենք հնարավոր վնասի՝ դեպոզիտ հաշվին վճարելու տարբերակը: Առաջարկել ենք այս տարբերակը, որ նախաքննական մարմինն, առանց կալանավորման, հնարավորություն ունենա լուծելու իր առջև դրված խնդիրը, նախաքննության ընթացքում փորձելու բացահայտումներ իրականացնել: Քննարկումների արդյունքում մեզ համար պարզ դարձավ, որ նախաքննական մարմնի կամ այս քրեական գործի նպատակը այս վնասի վերականգնման պրոցեսը չի, որովհետև վնասի վերականգնման հետ կապված որևէ կերպ նախաձեռնողականություն չցուցաբերվեց և Գալստյանի ու Բաղդասարյանի մասով միջնորդություն ներկայացվեց դատարան՝ վերջիններիս կալանավորելու հետ կապված: Պարոն Գալստյանը մեզ համար ուղենիշ էր դրել, որ մենք իրավական առումով պետք է պայքարենք և այս գործընթացին քաղաքական որևէ կոմպոնենտ չպետք է տանք: Քաղաքական որևէ գնահատական չտալով հանդերձ՝ մինչ այս պահը մեզ համար պարզ է դարձել, որ գործ չունենք կլասիկ իրավաբանության հետ: Իրավական պրոցեսներ չեն գնում: Այդ դեպքում նախաքննական մարմնի գլխավոր նպատակը պետք է լիներ հնարավոր վնասի վերականգնումը»,-նշում է Անդրիկյանը: Ընդգծում է՝ Բաղդասարյանը եղել է և մինչև հիմա հանդիսանում է մատակարար ընկերության տնօրենը, բայց նախաքննության ընթացքում բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որ զենքի մատակարարման գործընթացի հետ նա կապ չունի: «Բաղդասարյանը ֆիկտիվ առումով ղեկավարել է կազմակերպությունը, ֆիկտիվ ասելով նկատի ունենք, որ նա իրականացրել է աշխատավարձերի բաժանում, աշխատողների ընդունում, կարգ ու կանոնի հաստատում և այլն: Այն ինչ վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը և մատակարարմանը ՊՆ-ին, Բաղդասարյանը որևէ առնչություն չունի: Մեղադրանք առաջադրելուց հետո չորս ամիսների ընթացքում նախաքննական մարմինը մի փաստ չի ներկայացրել դատարանին կամ մեզ, որը հակառակը կապացուցի: Գալստյանը և Բաղդասարյանը կալանավորվել են նույն հիմքով ու մեղադրանքով: Վերաքննիչ դատարանը մայիսի 17-ին Գալստյանի մասով որոշում կայացրեց բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և քննիչի՝ Գալստյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը մերժել: Կլասիկ առումով Վերաքննիչ դատարանը պետք է մերժեր (դեռ չենք ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը-խմբ.) մի քանի հիմքերից մեկով՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, կալանավորման հիմքերի բացակայությամբ, հնարավոր ջանասիրության չդրսևորելու հանգամանքով, դատարանը գտներ, որ կալանավորումից բացի նախաքննական մարմինը կարող է խափանման այլ միջոց կիրառել: Միակ տարբերակը, որ քննիչին թույլ էր տալիս որոշում ընդունել Դավիթ Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու, դա այն կլիներ, երբ Վերաքննիչ դատարանը մեր բողոքը բավարարեր այն հիմքով, որ նախաքննական մարմինը կարող է կիրառել այլ խափանման միջոց: Այս պայմաններում, դեռևս չունենալով դատարանի որոշումը, քննիչը արդեն կանխատեսել է, որ դատարանը հենց այդ հիմքով է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Գալստյանի նկատմամբ կիրառել է գրավ 150 մլն դրամի չափով: Եթե Վերաքննիչ դատարանը նույն հիմքով, պատճառաբանությամբ, փաստական տվյալներով գտել է, որ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունն ապօրինի է, նշանակում է, որ Ա. Բաղդասարյանի մասով ևս նույն եզրահանագման պետք է գանք: Բայց այս պայմաններում Բադասարյանը շարունակում է մնալ կալանքի տակ»,-ասում է փաստաբան Անդրիկյանը՝ հավելելով, որ Գալստյանի ազատ արձակումից հետո պաշտպանական կողմը սպասել է, որ նախաքննական մարմինն իր նախաձեռնությամբ իրականացնի Բաղդասարյանի կալանքի փոփոխությունն այլ խափանման միջոցով, ինչը տեղի չի ունեցել, այդ պատճառով դիմել են Գլխավոր դատախազությանը:

Հարությունյանն էլ իր հերթին հավելում է՝ ունենք երկակի իրավիճակ: «Գալստյանն ազատության մեջ է, վճարվել է սահմանված գրավը, իսկ Բաղդասարյանի մասով նախաքննական մարմինն իր վերաբերմունքը չի փոխել, ինչը շատ տարօրինակ է: Սա վկայում է այն մասին, որ սա արվում է հատուկ, Բաղդասարյանին գերի են պահում այնտեղ ինչ-որ հարցեր լուծելու համար, ինչ հարցեր՝ մենք էլ դեռևս չգիտենք: Հույս ունենք, որ դատախազությունը մասնակից չի դառնա այս անօրինական պրոցեսներին, կգտնվի իր բարձրության վրա և Վերաքննիչ դատարանի նման ցույց կտա իր լիազորությունների սահմաններում օրինականությունը, չէ որ նա հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ, տեսնելով այս ապօրինությունները իր լիազորությունների շրջանակներում կմիջամտի, քանի որ դատախազն իրավունք ունի փոխելու Բաղդասարյանի խափանման միջոցը: Ընդ որում՝ այստեղ ոչ թե անձի խնդիրն է, այլ ունենք ազգային անվտանգության խնդիր: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս գործողությունների արդյունքում խափանվում է սպառազինության պատշաճ մատակարարումը»,-ասում է փաստաբան Հարությունյանը:

Հունիսի 3-ին լրանում է Արմեն Բաղդասարյանի երկարացված կալանքի ժամկետը: Փաստաբանները չեն բացառում, որ նախաքննական մարմինն այս պայմաններում կրկին միջնորդություն կներկայացնի Բաղդասարյանի կալանքը երկարացնելու համար և նրանց խոսքով՝ զավեշտ կլինի, եթե առաջին ատյանի դատարանը հերթական անգամ անօրինական կերպով բավարարի այդ միջնորդությունը և նրա կալանքի ժամկետի երկարաձգվի արդեն երրորդ անգամ:

Լուսինե Առաքելյան

Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան