Ով է էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակված Աննա Հակոբյանը. պարզաբանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։
Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



