Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մուրադովը չի գնացել բանակցությունների՝ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Hraparak.am-ը գրում է․

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները չեն ներկայացել ժամը 14։00-ին նախատեսված բանակցություններին`սահմանախախտման հարցերի քննարկմանը։ Լուրեր տարածվեցին նաեւ, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովն ու հայկական կողմը գնացել են բանակցություններին, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ։

Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանից, որը սերտ առնչություններ ունի Մուրադովի հետ։ «Ես չունեմ էդպիսի տեղեկություններ, որ գեներալ Մուրադովը գնացել է Ստեփանակերտից Գորիս»,-ասաց նա։

-Իսկ ինչո՞վ է պայամանավորված այս բանակցությունների չեղարկումը։

- Բանակցություններն ունեն հիմք, չէ՞, ինչ-որ առարկա, որի շուրջ պետք է բանակցեն։

-Առարկան ադբեջանցիների առաջխաղացումն է Սև լճի եւ Վարդենիսի տարածքում։ 

-Միայն դա՞ է առարկան։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դուք հարցում կատարեք պաշտպանության նախարարություն և կառավարություն, թե այլ ի՞նչ առարկաներ կան բանակցային պրոցեսի մեջ։ 

-Ճի՞շտ է, որ բանակցային սեղանին կա ինչ-որ փաստաթուղթ, որով Տավուշից վեց գյուղ է տրվելու և Արարատից՝ Տիգրանաշեն գյուղը՝ նախկին Քյարքին։ 

-Ես չեմ բացառում, որ կան փաստաթղթեր, որովհետև բանակցությունների ընթացքում, անշուշտ, ձևավորվում են փաստաթղթեր, որովհետև բանակցությունները չեն կարող միայն բանավոր տեղի ունենալ։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել ինչպես Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի, այնպս էլ ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն առաջինը չէր պատասխանում զանգերին, երկրորդի հեռախոսն անջատած էր։ Դիմեցինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, վերջինս էլ առաջարկեց մեզ դիմել ուժային կառույցներին, քանի որ այդ հարցով ուժայիններն են բանակցում։

ՀԳ. Մեր տեղեկություններով, խաղաղապահների ռուս հրամանատարն անիմաստ է համարել գնալ բանակցությունների, քանի որ Փաշինյան-Ալիեւ ուղիղ կապով ինչ որ բանակցություններ են ընթանում եւ լուրեր կան, որ անգամ փաստաթուղթ կա, որը պատրաստվում են կյանքի կոչել։ Այդ փաստաթղթում նշված է սահմանային դելիմիտացիա եւ դեմարկացիա անելու անհրաժեշտության մասին՝ Տավուշի գյուղերի եւ Արարատի մարզում։ Դիվանագիտական լեզվով դա նշանակում է Տավուշից 6 գյուղ եւ Տիգրանաշենը հանձնվում է թուրքին։

 

Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել