«Զվարթնոցում» ոսկյա իրերով և գումարով պայուսակ է հայտնաբերվել, փնտրում են տիրոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հայտարարությունից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար:
Ուղևորների անվտանգ և անխոչընդոտ ուղևորությունը մեր առաջնահերթությունն է:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



