ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը, կխնդրեմ բավարարվել դրանով. ՊՆ փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵնթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակին առնչվող հարցերին:
«Իմ դիտարկմամբ՝ օրական պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը և կխնդրեմ բավարարվել դրանով. շնորհակալություն, շնորհակալ եմ: Ես որևէ բան չեմ ասելու, ՊՆ-ն տալիս է տեղեկություն: Ես գիտեմ՝ ես ով եմ և կխնդրեմ հետևել պաշտոնական լրահոսին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կքննարկվի, թե ինչպես է եղել, որ Ադրբեջանի զինուժն անարգել մուտք է գործել ՀՀ տարածք, փոխնախարարը չարձագանքեց:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



