Կանադան 1 մլն դոլար է տրամադրել ԼՂ հակամարտությունից տուժածներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։
Կանադացի պաշտոնյան նաև Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Օտտավան տարբեր միջազգային հարթակներում կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



