ԻՊ-ն հարվածել է Իրաքում տեղակայված թուրքական զորքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը հարձակում է իրականացրել իրաքյան Մոսուլ շրջանում գտնվող Բաշիքա բնակավայրում տեղակայված թուրքական զորամիավորումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քրդական փեշմերգաների (քրդական զորամիավորումներ) և իսլամիստ ահաբեկիչների միջև բախումների հետևանքով կրակի է ենթարկվել Բաշիքայի այն զորավարժարանը, որտեղ թուրքական ուժերն են եղել: Կատարվածի հետևանքով 4 թուրք զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքական կողմը տեղի ունեցածը համարում է որպես ապացույց Բաշիքայում թուրքական ռազմական ներկայության անհրաժեշտության համար:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



