Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեփական իշխանությունը ատամներով պահում են ու շարունակում նորանոր փորձանքներ բերել երկրի ու ժողովրդի գլխին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։

Կես տարվա այս ժամանակահատվածը նաև խորհրդանշական է, քանի որ փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա նոյեմբերի 18-ին ներկայացրած «ճանապարհային քարտեզի» ժամկետի հետ։ Այսօր ավարտվեց այդ ժամկետը: Թերևս կհիշեք՝ Փաշինյանն այդ ճանապարհային քարտեզով հանրությունից, ըստ էության, 6 ամիս ժամանակ էր խնդրում՝ այդ ժամանակահատվածում պետության համար ամենակարևոր անելիքները գլուխ բերելու ու հունիսին հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ի վերջո, ճանապարհային քարտեզում նշված անելիքներն իրականացնելու փոխարեն Փաշինյանը միայն մեկ գործով է զբաղված՝ իր աթոռը պաշտպանելով։ Իսկ մինչ այդ մեր անվտանգային համակարգը փաստացի մնում է բախտի քմահաճույքին և չի համապատասխանեցվում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրության պահանջներին։

Դրա համար էլ այսօր Նիկոլի պատճառով Արցախի հարցը դարձել է Սյունիքի հարց, իսկ վաղն էլ կարող է դառնալ ամբողջ Հայաստանի հարց, երբ արդեն հակառակորդը կարող է առանց զենքի օգնությանը դիմելու հանգիստ ներխուժել Հայաստանի ցանկացած տարածք ու հրաժարվել հեռանալ, ապա իրեն թույլ տալ ցանկացած սադրանք իրականացնել, սպառնալ բնակչությանը և այլն։ Այնինչ, եթե Փաշինյանն անկարող էր խնդիր լուծել, պարտությունից անմիջապես հետո կարող էր արժանապատիվ կերպով հրաժարական տալ, և մենք այսօր այսպիսի անօգնական վիճակում չէինք հայտնվի։ Սակայն Փաշինյանը փորձում է ատամներով պահել սեփական իշխանությունը թեկուզ այն պայմաններում, երբ իր իշխանության բացահայտ անգործությունը բոլորիս աչքի առաջ է, իսկ ծանրագույն հետևանքները ամեն օր զգում ենք։

Բայց հատկանշական է, որ այսքանից հետո էլ սեփական անգործությունը արդարացնելու փորձեր է կատարում։ Այսպես, հակառակորդի՝ Սյունիք ներխուժելուց մի քանի օր առաջ առաջնագծի կահավորման ու սահմանների պաշտպանության հարցին ի պատասխան Փաշինյանը բարձրագոչ կերպով հայտարարում էր. «Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»։ Շատ զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայկական կողմից պաշտպանությունը տեղակայություն պետք է ունենա, իսկ մարդիկ պետք է տեսնեն, որ Հայաստանը հենակետեր ունի սահմանին, որպեսզի զգան, որ իրենք ապահով են ու չթողնեն հեռանան։

Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե այդ ո՞ւր է Փաշինյանի ասած «գաղտնի» առաջնագիծը ու դրա կահավորումը, երբ հակառակորդն ինչքան ուզում է, այնքան խորանում է ՀՀ տարածքից ներս։ Այն ոչ միայն անտեսանելի է, այլև ստացվում է, որ փաստացի գոյություն չունի։ Ու իշխանական մտածելակերպի խեղկատակությունը այն աստիճանի է հասնում, որ նրանց ներկայացուցիչները այցելություններ են կատարում սահմանային գոտի ու նկարներ են հրապարակում՝ ցույց տալու համար, թե երկիրն անվտանգ է։ Այդ իսկ պատճառով, երբ օրերս Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, այն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Թողնենք մի կողմ կարծիքները՝ լուսանկարն, ի վերջո, Սև լճի մոտից էր արված, թե Սագի լճից, թե մեկ այլ տեղից. փաստը մնում է փաստ, որ լուսանկարվելով ու փիառվելով հնարավոր չէ անվտանգության ապահովման պատրանք ստեղծել, քանի որ այն չի ծառայում իր վերջնական նպատակին և միայն հանրության զգոնությունը բթացնելու ժամանակավոր էֆեկտ ունի։ Եվ սա մի խնդիր է, որ պետք է մեկընդմիշտ գիտակցել։

Պատերազմի ընթացքում տեսանք լուսանկարչական ու ընդհանրապես շոուների հետևանքը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում և նկարվում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ «հայտնվում» էր հակառակորդի կողմից գրավված Հադրութում ու, չգիտես ինչու, միայն հայերի էր տեսնում, և այդպես շարունակ։ Պատահական չէ, որ իշխանություններն այսպիսով հանրության աչքին արդեն իսկ արժեզրկել են իրենց, և մարդիկ դադարում են հավատալ նրանց շոուներին ու խոսքերին, քանի որ դրանք որպես կանոն միշտ կեղծ են դուրս գալիս։ Ու այս դեպքում պետք չէ խոսել մեդիատեռորի, ոչ հավաստի տեղեկությունների ու նման անհեթեթությունների մասին: Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք, ոչ մի հարցում մեկ բառ անգամ ճիշտ չի խոսում:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները