Էստոնիայում սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Գարնանային փոթորիկ» ամենամյա զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից գրեթե 7000 զինծառայողներ, կանցկացվեն Էստոնիայում մայիսի 17-ից հունիսի 5-ը, հաղորդում է Էստոնիայի Պաշտպանության ուժերի շտաբի մամուլի ծառայությունը:
«Գարնանային փոթորիկ» զորավարժությունները կանցկացվեն Էստոնիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մայիսի 17-ից հունիսի 5-ը: Դրանց կմասնակցեն գրեթե 7000 զինվորներ Էստոնիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից և Դանիայից։ Զորավարժությունների հիմնական գործողությունները կկենտրոնանան Պաշտպանական ուժերի կենտրոնական պալիգոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



