Պղինձը թանկանում է մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է նախորդ անկումից հետո ճշգրտման, ինչպես նաեւ Չիլիից մատակարարման հնարավոր ընդհատումների մասին հաղորդումների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex-ում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.44 տկոսով՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) հասնելով 4.68 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների ավարտին մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.98 տոկոսով՝ կազմելով 10.240,5 դոլար, ալյումինի գինն աճել է 0.47 տոկոսով` կազմելով 2463 դոլար, ցինկի գինը՝ 0.62 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2938 դոլար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



