Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ում գրանցված թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, գրանցված է 5357 թմրամոլ. նարկոլոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյան ներկայացրեց Հայաստանում թմրամոլների վիճակագրությունը՝ նշելով, որ ՀՀ-ում գրանցված թմրամոլների թիվը տարեցտարի աճում է՝ գրանցված է 5357 թմրամոլ։

Մասնագետը նշեց, թե ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի կողմից ընդունված պայքարի կոնվենցիաներին և ընդունվել է հատուկ ռազմավարություն, որն ընդգրկում է գրեթե բոլոր գերատեսչությունները: Չնայած դրան, Պետրոս Սեմերջյանը նշեց, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում թմրամոլների թիվն աճում է: Ըստ նրա, աշխարհում 185 մլն մարդ թմրամոլ է, որը կազմում է բնակչության  3%-ին: 

«2011-14թ-ը վիճակագրությունըցույց է տալիս, որ ամեն տարի աճում է Առողջապահության նախարարության նարկոլոգիական բուժհաստատություններում գրանցված թմրամոլների թիվը: 2012 հունվարի 1-ի դրությամբ հաշվառված էր 3 893 թմրամոլ, 2013թ. հունվարին՝  4428, 2014թ.՝ 4922, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 5 357 թմրամոլ»,-ասաց նա:

Միաժամանակ նա բացատրեց, թե այդ թվի ավելացման հարցում դեր է ունեցել նաև այն, որ նման խնդիրներով բուժհաստատություններ ներկայացողներն արդեն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Պետրոս Սեմերջյանը նշեց, թե Հայաստանի մարզերից ամենից շատ գրանցված թմրամոլների թիվը Երևանում է, կանեփ տեսակի թմրամիջոցների առումով Երևանից հետո Արմավիրի մարզն է, իսկ ափիոն տեսակի թմրամիջոցի օգատգործման առումով Երևանից հետո Շիրակն է:
Բացի գրանցված թմրամոլների թվից, ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, Հայաստանում կա 30 000 թմրամոլ, որից 12 700 ներերակային ճանապարհով են օգտագործում, որն առավել վտանգավոր է և՛ առողջապահական, և՛ իրավական, և՛ սոցիալական խնդիր է առաջացնում:

«Ափիոնային թմրամոլների թիվը 2 132-ն են, որոնցից 45-ը կին, կանեփից պատրաստված թմրամիջոցների թիվը 3 223 հոգի են, որոնցից 39–ը կին, կոկային՝ 2 հոգի, այլ տիպի Հայաստանում չկան, կամ եթե կան՝ հազվադեպ»,-ասաց նա:

Մասնագետը նշեց, որ բուժել միշտ հնարավոր է, ուղղակի փուլ կա, որ բուժումն արդեն անարդյունավետ է դառնում: «Բազմաթիվ բուժումներ կան, որ չեն ազդում»,-ասաց նա և նշեց, որ ներդրվել է այլ միջոց՝ պետությունն անվճար տրամադրում է մետադոն թմրամիջոց, փողոցային միջոցները փոխարինելու և վիճակը վերահսկելու համար։ Դրանով, ըստ մասնագետի, պետությունը ոչ միայն վերահսկում է ապօրինի շրջանառությունը, այլ նաև կարգավորում և վերահսկում է առողջապահական վիճակները, ինչը հանգեցնում է առաջարկի կրճատման, պահանջարկի կրճատման և վնասի նվազեցման։

Հարցին, թե մահացության դեպքեր գրանցվել են, նա նշեց,որ դրանք որպես այդպիսին չեն գրանցվում որպես թմրամիջոցի մահացություն, այլ սրտի կանգ և այլն: «Մահացության դեպքերը որպես այդպիսին չեն գրանցվել՝ ոչ մի հատ, որովհետև գերդոզավորման պատճառով մահանում է, մահն արձանագրվում է տարբեր պատճառներով, սրտի կանգ, և այլն, ոչ թե թմրամիջոցի օգտագործումից»,-ասաց նա:

 

XXX

Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ Զելենսկի