Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինս բախվել է պատին, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմանում Արմավիր քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 24-ամյա Սերգեյ Ավետիսյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Սարգիս Մովսիսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի տան քարե պարսպին:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



