ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքներին:
Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



