Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ. РИА Новости
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղական աղբյուրները հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է» հաջորդ ժամերի ընթացքում երկրի ուժերի՝ Գազայի հատվածում գտնվող արաբական Al Jazeera հեռուստաընկերության, Associated Press լրատվական գործակալության և այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակման մասին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



