Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղական աղբյուրները հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է» հաջորդ ժամերի ընթացքում երկրի ուժերի՝ Գազայի հատվածում գտնվող արաբական Al Jazeera հեռուստաընկերության, Associated Press լրատվական գործակալության և այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակման մասին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



