Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բեն Ավետիսյանի, Իննա Խոջամիրյանի և Իրինա Այվազյանի սիրային եռանկյունին՝ նոր հեռուստասերիալում․ առաջին մանրամասները

ԼԱՅՖ

Դերասան Բեն Ավետիսյանն այս շրջանում բավականին զբաղված է․ միաժամանակ ներգրավված է երկու նախագծում՝ «Նոր Հայաստան» հեռուստաալիքի «Սրտին հակառակ» հեռուստասերիալում և 24 մասանոց նոր նախագծում, որի առաջին մանրամասները պատմել է  Tert.am Life–ին։ Նախագծի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։

Այսօր Բենն ու նկարահանող խումբը կմեկնեն Լոռու մարզ, որտեղ կկայանան նոր հեռուստասերիալի նկարահանումները։

«24 մասանոց նախագիծ է, որի առաջարկը ստացա մի քանի օր առաջ: Սցենարը դուրս շատ եկավ, կարծում եմ՝ երիտասարդների  համար շատ հետաքրքիր կլինի: Ծանր ֆիլմ չէ։ Ես մարմնավորվում եմ հերոսին, որը գյուղում ապրող տղա է: Շատ բարի, բայց բնավորությամբ մի քիչ չոր, կոպիտ տղա է: Մի քիչ չոբան է աղջկա հետ շփվելիս, բայց դա ավելի շատ կոլորիտ է տալիս։ Գործողությունները զարգանում են հենց գյուղում, որտեղ քաղաքից գալիս է  աղջիկ ու հետաքրքիր զարգացումներ են լինում»,– ասաց նա ու հավելեց, որ քաղաքից եկած հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որի հետ էլ զարգանում է նրա սիրային գիծը։

Իհարկե, ձևավորվում է սիրային եռանկյունի, որի երրորդ կողմում դերասանուհի Իրինա Այվազյանն է՝ Բենի հերոսի մանկության ընկերուհին, գյուղում ապրող աղջիկ, որը միշտ սիրահարված է եղել հերոսին։

Բենն ու Իննան միասին խաղացել են, բայց առաջին անգամ կներկայանան որպես սիրային զույգ․ «Իննայի հետ առաջին անգամ ենք զույգ խաղում, սակայն նրա դերասանական խաղին, մարդկային տեսակին ծանոթ եմ։ Շատ լավ խաղընկեր է, շատ է աշխատում իր կերպարի վրա, պարզապես սցենար չի կարդում ու տեքստ ասում։ Երբ խաղընկերներդ պրոֆեսիոնալ են, ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում»։

Իսկ ահա մյուս խաղընկերուհու՝ Իրինայի հետ Բենը ներկայացել է որպես զույգ, ավելի նրանց զույգը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում շատ էր սիրվել։ Այս անգամ Իրինայի հերոսուհին անհույս է սիրահարված Բենի կերպարին։

«Երբ իմացա, որ մյուս խաղընկերուհիս Իրինան է, ինձ համար է՛լ ավելի հետաքրքիր էր, որովհետև նախորդ նախագծում իմ կերպարն ամեն ինչ անում էր, որպեսզի հասներ Իրինայի կերպարին։ Այստեղ մանկության ընկերներ ենք,  իր կերպարն է ինձ սիրահարված, իսկ ես իրեն վերաբերում եմ որպես քրոջ։ Հետաքրքիր է Իրինային տեսնել այդ կարգավիճակում և գյուղական կերպարով»,– ասաց դերասանը։

Հեռուստասերիալում խաղում են նաև Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը, Գոշ Հակոբյանը, Ջուլիա Եղշատյանը և այլք։

Սովորաբար Բենը ոճային, երբեմն, գլամուրային  կերպարների է մարմնավորել, որտեղ շեշտված է եղել նրա արտաքինը, գյուղացի տղայի մարմանավորելը նրա պրակտիկայում նոր փորձ է, ինչն էլ գրավել է դերասանին։

«Կարծում եմ՝ ավելի  հեշտ կհասնեմ այս կերպարին, քանի որ ինքս միշտ ձգտել եմ խաղալ ավելի հասարակ կերպարներ։ Երբ հարուստի տղայի ես խաղում, հագուստդ, արտաքինդ տրամադրում են կերպարին, բայց  գյուղում ապրող, կենցաղով զբաղվող կերպարն ավելի լավն է ու ավելի շատ է խորանալու հնարավորություն տալիս։ Ինձ շատ հետաքրքիր է և՛ կերպարը, և՛ այն փաստը, որ ամբողջ անձնակազմով գնալու ենք գյուղ, որտեղ մնալու ենք բոլորով, տեսնելու ենք տեղի բարդություններն ու նկարահանվելու ենք։ Կենցաղը դժվար է լինելու, ամենատարրական լողանալու պայմաններից սկսած, բայց հետաքրքիր է լինելու»,– ասաց նա ու հավելեց, որ նկարահանումների 80 տոկոսը լինելու են գյուղում, մյուս մասը՝ քաղաքում։

Այս շրջանում Բենը նկարահանվում է նաև «Սրտին հակառակ» հեռուստասերիալում, որտեղ ևս մարմնավորում է գլխավոր հերոսին։ Նախագծերը գրեթե միաժամանակ կհայտնվեն եթերում։ Դերասանը վստահ է՝ կերպարներն իրար չեն խանգարի, քանի որ նման փորձ նախկինում էլ է ունեցել։

«Չի խանգարում, եթե դու նույն բանը չես անում, իսկ կերպարներս շատ տարբեր են։ Այնտեղ զինծառայողի եմ մարմնավորում, որն իր տեսակով լրիվ ուրիշ տղա է»,– ընդգծեց նա, ապա նկատեց, որ կարևոր չէ՝ որ դերասանն է խաղում դերը, ինչքանով է նրա անունը հայտնի, կարևորն այն է, թե որքանով է լսարանը հավատում  կերպարին։

Դերասանը մոտ 15 օր մնալու է գյուղում։ Ամուսնությունից հետո սա Բենի ու Դիանայի ամենաերկար բաժանումն է լինելու, բայց կինն ըմբռնմամբ է մոտենում հարցին։

«Միանշանակ, կկարոտի ինձ, մեր առաջին բաժանում է, բայց Դիանան հասկանում է, որ աշխատանք է, պետք է անել։ Ընթացքում ինչպես էլ լինի, 1-2 անգամ կգամ քաղաք»,– եզրափակեց դերասանը։

Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ