Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կստեղծվի Հայաստանի բուժաշխատողների ամբողջական տվյալներով ռեգիստր, որը կցված կլինի տարբեր բազաների․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը ցանկանում է ունենալ բուժաշխատողների ռեգիստր, որն իր հերթին կցված կլինի տարբեր բազաների, և հնարավորություն կտա ամբողջական տվյալներ ունենալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների` առողջապահության ոլորտում մարդկային ներուժի վերաբերյալ: Այս կերպ է նախարարությունը հիմնավորում «Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից, որի 9-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը վերապահված է բուժաշխատողների ռեգիստրի ստեղծման լիազորություն: Դրա ստեղծման նպատակն է առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումը: Առողջապահական աշխատուժի պլանավորման, բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպման, առողջապահական մասնագետների հավաստագրման համար խիստ անհրաժեշտ է ճշգրիտ և իրական ժամանակում թարմացվող առողջապահական աշխատուժի շտեմարանների առկայությունը՝ տվ յալ պահին աշխատող, չաշխատող և կլինիկական օրդինատուրայում սովորողների (քանի որ արտակարգ իրավիճակներում նրանք նույնպես ներգրավվում են որպես բժշկական սպասարկում իրականացնողներ) վերաբերյալ ամբողջական տեղեկատվության և հետագա վերլուծության ու կանխատեսման համար:

Ռեգիստրը բժշկական անձնակազմի տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ առողջապահական ծառայություններ մատուցողները առաջնային աղբյուր են բժշկական ծառայության և պացիենտի հետ կապված տվյալների էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրման համար: Նախարարությունն ընդգծում է, որ 2020 թ.-ի կորոնավիրուսային հիվանդության և նույն թվականի ռազմական իրավիճակը ցույց տվեցին բժշկական անձնակազմի տեղակայման արդյունավետ պլանավորման և կառավարման կարևորությունը: Կենտրոնացված բժշկական աշխատուժի տեղեկատվական համակարգի և տվյալների հավաքագրման իրավական կարգավորման բացակայությունը դժվարացրեց անձնակազմի արդյունավետ տեղակայման և կորոնավիրուսային հիվանդության բուժման վերաբերյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը:

Ներկայումս նախարարության «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի առողջապահական տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնը բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից հավաքագրում է տարեկան վիճակագրական հաշվետվություններ՝ Առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևաթղթերի միջոցով: Հավաքագրված տեղեկատվությունը պարունակում է միայն ամփոփ տեղեկատվություն՝ բժշկական հաստատություններում աշխատող բժշկական մասնագետների մասնագիտացումների, սեռի, դրույքի մասին, որոնք ամփոփվում են հանրապետության, մարզի, բժշկական հաստատության մակարդակով և հրապարակվում են: Նախագծով առաջարկվում է հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը, որը հիմք կհանդիսանա առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բժշկական մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքման, հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, վերլուծության, կանխատեսման և օրենքով նախատեսված դեպքերում փոխանցման համար:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է այս ռեգիստրի ինտեգրումը տվյալների այնպիսի բազաների, ինչպիսիք են` Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3», ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»: Հավելենք, որ հանրային քննարկման հարթակում արդեն իսկ կան նախագծին դեմ արտահայտվողներ:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը