Կհայտարարվի՞ ռազմական դրություն
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում առաջացած պայթյունավտանգ իրավիճակի քննարկումն է: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հնարավոր է, որ նիստի ընթացքում երկրում ռազմական դրություն հաստատելու մասին որոշում կայացվի: Դա ենթադրում է, որ հունիսի 20-ին նշանակված ընտրությունները տեղի չեն ունենա:
Նշենք, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ այսօր՝ մայիսի 14-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



