Մեկ օրից ավել է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Հանրապետության տարածքում. Վահե Էնֆիաջյան
ԲԼՈԳ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեկ օրից ավել է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Փաստ է այն, որ մինչ այս պահը բանակցությունները (ուղղակի կամ միջնորդավորված) չեն տվել ցանկալի արդյունք։
Մեր երկիրն ունի մի շարք առաջնահերթություններ, սակայն պետք է սկսել անվտանգության երաշխիքների բարձրացումից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ որևէ պետության զինված ուժ չի կարող անարգել ներխուժել մեր պետության տարածք։
Խնդրի միջազգայնացումը, իրավական ընթացակարգը, քարտեզների նոր, հին կամ կեղծված լինելը բոլորովին այլ հարց է, ու իրավիճակը բոլորովին այլ լուծումներ է պահանջում:
Առաջնահերթ եմ համարում մեր երկրի քաղաքացու պաշտպանվածությունր։
Կարևոր է բացառել ցանկացած ապատեղեկատվություն, բայց դրան զուգահեռ պաշտոնական պարզաբանումները չպետք է առաջացնեն նոր հարցեր ու կասկածներ:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



