Պեսկովը Պուտինի ասուլիսի ժամանակը ստուգելու է շվեյցարական ժամացույցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակը ստուգելու են շվեյցարական ժամացույցով։
«Ժամացույցը շվեյցարական է, աշխատում է ճշգրիտ, լավ, ժամանակը ցույց է տալիս ուղիղ»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24» -ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ժամացույցով է նա ստուգելու դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակը։
2015թ. օգոստոսին Պեսկովի ժամացույցը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում։ Ալեքսեյ Նավալնու կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել էր Richard Mille ժամացույցի լուսանկարը, որը Պեսկովի հարսանիքին նրան նվիրել էր Տատյանա Նավկան։ Հաղորդվում էր, որ սահմանափակ քանակով արտադրված ժամացույցի մեկ նմուշն արժի 620 հազար դոլար։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



