Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սյունիքում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպքերը պատահական չեն, սա ազգային անվտանգության սպառնալիք է. Վահագն Վարագյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին և Սիսիանում թունավորման դեպքերին և նշեց՝ գուցե հետագայում նորից արձանագրվեն բնակիչների թունավորման դեպքեր:

«Սև լիճը սնում է շուրջ 8-9 գյուղ և հիմնականում այնտեղ զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, իսկ երբ լիճը վերջնական անցնի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, մենք կարող ենք անվտանգային լուրջ խնդիրներ ունենալ և փաստացի այդ գյուղերը կդրվեն հարվածի տակ և կվտանգվի այնտեղ ցանկացած գործունեություն»,- ասաց Վահագն Վարագյանը:

Նա նաև նշեց, որ վերջին ժամանակահատվածում պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական սահման և առաջնագիծ:

«Ամբողջ Սյունիքի և Գեղարքունիքի առաջնագծի հատվածները թշնամին կարողանում է անարգել՝ տարբեր գործողություններ կատարելով: Ընդհանրապես՝ Սյունիքի, Վայոց Ձորի ջրային ռեսուրսները վտանգված են, որը ՀՀ բնակչության համար ազգային անվտանգության հարց է»,- նշեց Վարագյանը:

Նա նաև անդրադարձավ երեկվա ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին, որին ներկա է եղել նաև առողջապահության նախարարի պաշտոնակատարը, որը Անվտանգության խորհրդի անդամ չէ:

«Անվտանգության խորհրդի նիստին ներկա էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, ով անվտանգության խորհրդի անդամ չէ, և այս բոլոր ռիսկերը, որ այդ ջրերը կարող են թունավորել, հատկապես Սիսիանի վերջին դեպքերից հետո, փաստացի ապացույց են հանդիսանում և կասկածներ առաջացնում, իսկ պետությունը և իշխանությունները այդ ժամանակ անգործության են մատնված»,- ընդգծեց նա:

Վարագյանը նաև հավելեց, որ ադրբեջանցիներն ինչպես հասել են Սև լիճ, այդպես էլ կարող են հասնել Սպանդարյանի ջրամբարին (Սյունիքի մարզում է գտնվում), և դա տեղի կունենա ՀՀ իշխանությունների անգործության հետևանքով։

«Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, թե դիվերսիոն խմբեր արդյո՞ք ներթափանցել են Սյունիք և այդ ջրերը ինչի՞ց են թունավորվել: Առողջապահության նախարարի մասնակցությունը երեկվա նիստին խիստ կասկածներ է առաջացնում, որ այդ ջրերը հնարավոր է՝ թունավորված լինեն թշնամու կողմից»,- ասաց Վահագն Վարագյանը:

Նա նաև նշեց՝ ՀՀ բնակիչների անվտանգությունը հնարավոր է ապահովել միմիայն առաջնագծի առկայության պարագայում, որտեղ կլինի տեղակայված բանակը:

Ինչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Ուշադրություն․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբաններըՓոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է