Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դուք ու՞մ եք մեղադրում քսենոֆոբիայում: Ի՞նձ: Հայի՞ն... Ավակովի կոպիտ պատասխանը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ասեն Ավակովը Facebook-ի իր էջում տեղադրել է Սահակաշվիլիի հետ վիճաբանության տեսանյութը, ինչից հետո բաժակով ջուր է շփել Վրաստանի նախկին նախագահի դեմքին:

Բացի տեսանյութից` Ավակովը նաեւ գրառում է արել` «Զրոյական հանդուրժողականության գրառում» վերնագրով:

«Զրոյական հանդուրժողականությու՞ն. դա հարյուրտոկոսանոց ճշմարտություն է եւ իմ անկեղծ տեսակետը` առանց սոցիալական պայմանականությունների: Կներկայացնեմ այսպիսի անողոք բան` եւ իմ, եւ ուրիշների հանդեպ: Պարզապես ես զզվել եմ այս քաղաքական նեխած եռուզեռից, բարոյական նորահայտ հեղինակությունների կեղծ քարոզներից»,- գրում է Ավակովը: 
Նա արձագանքում է նաեւ միջադեպի առնչությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:

«Դուք, հարգելի' նախագահ, հայտարարություն եք արել, եւ ես, մեղմ ասած, զարմացած եմ: Դուք ու՞մ եք մեղադրում քսենոֆոբիայում: Ի՞նձ: Հայի՞ն, ով երեք տարեկանից ողջ կյանքում ապրել է Ուկրաինայում: Ո՞ր «չինուշան» է Ձեզ տվել նման արձագանքի այդ սցենարը: Դուք դա ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ ծեծ է կերել Ինստիտուտսկիում, ապա նաեւ Կրեպոստնոյ խաչմերուկում` Ձեզ հետ միասին, իսկ դեկտեմբերի 10-ին մենք միասին Մայդանում պահում էինք Բերկուտը` ուկրաինացիների հետ, Ուկրաինայի բելառուսների, վրացիների, հայերի, հրեաների հետ: Թե՞ ոչ, թե՞ Դուք չեք եղել ինձ հետ: Ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ միայնակ որոշում ընդունեց գրոհել Խարկովում անջատողականների վրա` ոչ մեծ մի ջոկատով: Քսենոֆոբիա՞ եք ասում: Իմ տուն չէին եկել մոտ 50 գազազածներ` ռուսական դրոշներով` ատրճանակներով ու մահակներով, եւ ես հանգստացնում էի լաց լինող «քսենոֆոբ» կնոջս` 2 օգնականներիս հետ հաշվելով` քանի փամփուշտ ունենք եւ կդիմանանք արդյոք, մինչեւ մերոնք հասնեն: Թե՞ դա ուրիշ մարդ է արել: Թե՞ Դուք այդ մասին չգիտեիք:

…Ես մի երկիր ունեմ եւ դա Ուկրաինան է, մի բնակարան` Խարկովում (որտեղ չեմ եղել շուրջ 3 ամիս), որտեղ պահում եմ միլիարդները, եթե լսենք Սաակաշվիլիին… Իսկ իրականում արդեն չորրորդ տարին է` ապրում եմ, ավելի շուտ քնում եմ «Կիեւ» հյուրանոցի 12 մետրանոց համարում, որտեղ Դուք կարծեմ եղել եք մեր բարիկադների ժամանակ: Ամեն ինչ այստեղ նույնն է, միայն թեյնիկն է նոր ու հեռուստացույցը: Ցավոք, չունեմ 2 ամրոց Իտալիայում, ինչպես շշնջում են Ձեր ականջին:

Մնացած բաների մասին ինքներդ կիմանաք, երբ Ձեզ ներկայացնեն ինձ, կնոջս, որդուս, վարորդիս, օգնականիս հետեւողների զեկույցները: Թե՞ Դուք չգիտեիք, որ Ներքին գործերի նախարարը գիտի այդ մասին, գիտի եւ հաշտվում է այդ հետաքրքրության հետ` հանուն փոփոխությունների, երկրում բարեփոխումների: Հանուն բարեփոխումների, ոչ թե Բարեփոխումների ռադայի,որը կարծես բեմ լինի դերասան Սաակաշվիլիի համար, ով ավելի շատ ելույթ ունենում, քան գործ անում…»,- գրում է Ավակովը:

 

«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է