Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում:

Մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը:

Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ,  գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020 –ի հոկտեմբերի 27-ին:

«Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել՝ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով կարծիքը, որ իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է առաջացրել, դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և  Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման, այդ թվում ՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելուն, և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2021-ի մարտի 9-ին Պալատը, որին հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, կողմերին տեղեկացրել է, որ գործը կքննի Մեծ պալատը:

 
30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ