ԱՄՆ-ում կայծակի հետևանքով ասֆալտի խոշոր կտոր է պոկվել և հարվածել ավտոմեքենայի դիմապակուն. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայծակի հետևանքով պոկված ասֆալտի հսկայական կտորը բախվել է մեքենայի դիմապակուն:
Ինչպես փոխանցում է New York Post-ը, ամպրոպի ժամանակ էլեկտրական լիցքը հարվածել է ճանապարհի ծածկույթին հենց ընթացքի մեջ գտնվող պիկապի առջև: Կայծակի հարվածից ճանապարհից ասֆալտի խոշոր կտոր է պոկվել` հայտնվելով մեքենայի դիմային հատվածի վրա` վիրավորելով վարորդին և ուղևորին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսպիտալացրել են տուժածներին, որոնք բազմաթիվ քերծվածքներ են ստացել ապակու կտորներից: 

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



