Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մայրս կիսաապատիկ տոնով ասաց՝ էլի ամուսնանո՞ւմ ես»․ Իննա Խոջամիրյանը ամենատպավորիչ հարսի զգեստի և հարսանիքից առաջ հարսի զգեստ հագնելու «վատ նշանի» մասին

ԼԱՅՖ

Tert.am Life–ը ներկայացրել է «Երկուսով» հեռուստասերիալի վերջին տեսարանների բեքսթեյջ լուսանկարները, որտեղ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կրկին ներկայանում է հարսի կերպարով։

Tert.am Life–ն Իննայի հետ զրուցել է հարսի կերպարով ներկայանալիս իր զգացողությունների, դա վատ նշան համարելու և մայրիկի արձագանքի, իրական կյանքում հարսի զգեստ հագնելու ցանկության և ամենատպավորիչ հարսանիքի մասին։

Դերասանուհին առաջին անգամ հարսի զգեստ հագել է 2014 թվականին, երբ 19 տարեկան էր և նկարահանվում էր «Անցյալի ստվերներ» նախագծում: Խոսելով զգացողությունների մասին՝ ժպիտով ասաց․ «Երեխա էի, գեղեցիկ հարսի զգեստ էի հագել, ինչո՞ւ պիտի ոգևորված չլինեի»։

Թեև Իննան կերպարի համար է հագնում հարսի զգեստը, աղջկա համար այն առանձին նշանակություն ունի։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զգացմունքային պոռթկումներ ունենում է, երբ այդ կերպարում է։ Ի պատասխան՝ դերասանուհին հետաքրքիր բացահայտում արեց․ «Երբ հերոսուհիներիցս որևէ մեկի զգեստն ինձ դուր է գալիս, հայելու մեջ սկսում եմ հարսի պար պարել: Հետաքրքիր հակում է»:

Դերասանուհին իր կերպարներից ամենից շատ Էլենի զգեստն է հավանել․ «Հարսի զգեստներից` Էլենինս եմ հավանել, հարսանիքներից՝  Մանեիս հարսանիքը Վահագի հետ: Գյուղում իսկական հարսանիք էինք ստացել, զուռնա–դհոլ, հրաշալի կոլորիտ էր. նկարահանող անձնակազմը ևս «հարսանիքի մեջ էր»»,– ժպիտով վերհիշեց նա։

Առհասարակ, կարծիք կա, որ մինչև հարսանիքը հարսի զգեստ հագնելը վատ նշան է, սակայն Իննան սնահավատ չէ։«Ես ճակատագրին եմ հավատում: Լինելու բանը կլինի, անկախ նրանից, թե ես իմ կամքով ինչքան կփորձեմ վատ նշաններով կանխել այն»,– ասաց նա:

Փոխարենը դերասանուհին հիշեց, որ մայրիկին այս փաստը դուր չէր եկել․ «Հիշում եմ, երբ առաջին անգամ պիտի նկարահանվեի հարսի զգեստով, մայրիկս ասաց՝ վա՜յ, վատ նշան է, ինչի՞ ես համաձայնել, բա դու չգիտե՞ս, որ չի կարելի: Օրեր առաջ, երբ, երևի թե, 8–րդ անգամ պիտի հարսի զգեստ հագնեի, տանն ասացի՝ վաղը Մանեիս հարսանիքն է: Մայրս կիսաապատիկ ու իմիջիայլոց տոնով ասաց՝ էլի ամուսնանո՞ւմ ես։ Զգեստդ ցույց տուր, տեսնեմ... Կողքից տպավորություն է, կարծես, իմ առօրյա հագուստի մասին ենք խոսում արդեն:)»:

Շատ դեպքերում աղջիկները փորձում են էկրանից հարսի ամբողջական կերպար չստանալ, որպեսզի ամբողջական կերպարն ունենան իրենց հարսանիքի օրը։ Իննան այս մասին չի մտածել․ «Առհասարակ, հարսի կերպարս ամբողջական կլինի, երբ իրական կյանքում հարս լինեմ: Մնացածն իրոք երկրորդական է` քող, ծաղիկ, փուչիկ, քարիկ»։

Այսքան հարսի զգեստներ հագնելուց հետո էլ Իննան չի ձանձրանա իր համար զգեստ ընտրել, թեև նկատեց, որ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան ամուսնության ժամանակ հարսի հագնել–չհագնելը։ «Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իր համար այդ կարևոր օրը հարսի զգեստ կրել: Ես ևս։) Բայց եթե անգամ իմ կյանքում հանգամանքներն այլ կերպ դասավորվեն, հարսի զգեստն ինքնանպատակ չէ: Արտաքին բաղադրիչներն այնքան քիչ որոշիչ են»,– եզրափակեց նա։

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ Սավգուլյան