Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ մեջ կուտակվածն եմ ներկայացնելու»․ Գոռ Հարբարձումյանը՝ նոր աշխատանքի, Մարիամ Ալեքսանյանից բաժանման ազդեցության և նոր ընկերուհի ունենալու լուրերի մասին

ԼԱՅՖ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանն այս շրջանում զբաղված է թատրոնում նոր ներկայացման աշխատանքներով, բացի այդ, որոշել է լսարանին ներկայանալ մոնոներկայացմամբ։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է աշխատանքային այս շրջանի, սերիալներում նկարահանվելը մասնագիտական կարևոր քայլ համարելու, Մարիամ Ալեքսանյանի հետ բաժանման և նոր ընտրյալ ունենալու քննարկումների մասին։

Դերասանն ասաց, որ Ստանիսլավսկու թատրոնում պատրաստվում են պրեմիերայի՝ Մոլիերի «ПЛУТНИ СКАПЕНА» պիեսն են խաղալու։ Զուգահեռ նա պատրաստվում է իր մոնոներկայացմանը, որը նախատեսում է լսարանին հանձնել հուլիսին։

Մոնոներկայացումը ռիսկային ժանր է․ կարող է դերասանին ներկայացնել իր բոլոր երանգներով, կարող է տապալել։ Դերասանն այս առումով ունի իր մտավախությունները․ «Իսկապես, բավականին բարդ ժանր է։ Սակայն այս տարիների ընթացքում իմ մեջ հավաքվածը պիտի ներկայացնեմ։ 10 տարի թատրոնում լինելու շրջանում իմ մեջ շատ բան է հավաքվել։ Մտավախությունս մեծ է, բայց պետք է փորձեմ»։

Գոռի մասնակցությամբ հեռուստատեսային վերջին նախագիծը «Սարի աղջիկ» հեռուստասերիալն էր, որտեղ նրա կերպարային գիծն ավարտվել է հունվարին։ Թատրոնի շատ դերասաններ հաճախ ասում են, որ սերիալներն իրենց համար գումար զուտ աշխատելու միջոց է, Գոռի խոսքով՝ իր դեպքում այդպես չէ․ սերիալը մասնագիտական հարթակ է, որում ներկայանում է դերասանը։

«Ինձ համար գումար վաստակելը երկրորդ, երրորդ պլանի հարց է։ Կարծում եմ՝ դերասանը թե՛ սերիալում, թե՛ թատրոնում պարտավոր է անել առավելագույնը։ Այնպես չէ, որ սերիալներում կարելի է միլիարդներ աշխատել, որ գնաս գումար վաստակելու համար։ Ես լուրջ եմ վերաբերում իմ արած յուրաքանչյուր աշխատանքի՝ լինի թատրոնո՞ւմ, թե՞ ֆիլմում»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ դերասանի աշխատանքը երևում է խմբակային աշխատանքի արդյունքում՝ կարևոր են սցենարը, մյուս դերասանների աշխատանքը, օպերատորը, ռեժիսորը, լուսավորողը․ այս պարագայում որակին կարող են խանգարել, օրինակ, սերիալների նկարահանման և եթեր հեռարձակման արագությունը, նա պատասխանեց․ «Ես իմ արած աշխատանքում թերություններ, իհարկե, գտնում եմ։ Բնականաբար, լինում են բաներ, որ այն չեն, բայց համաձայնեցնում ենք, կոմպրոմիսի գնում։ Չեմ կարծում, որ ինչպես գրել են, այդպես էլ պիտի խաղաս։ Որպես պրոֆեսիոնալ դերասան՝ պետք է կարողանաս նաև քո ինդիվիդուալը բերել այդ ամենի մեջ։ Ես միանշանակ բերում եմ իմը։ Առանց դրա  չի լինի, կդառնաս «ֆուտլյար»։ Իմ տարբերակում այնպես չէ, որ ես փայլուն գեղեցկություն ունեմ, որ ասեմ՝ զուտ իմ տեսքի համար ինձ ամեն տեղ կարող են ներգրավել։ Ամեն ինչ գալիս է խաղից, կերպարդ կառուցելուց, սցենարիստի, ռեժիսորի հետ քննարկելուց»։

Թեև Գոռը թատերական ոլորտում է մոտ 10 տարի, հայտնիություն ձեռք բերեց վերջին 3 տարում, նրա համար բեկումնային դարձավ «Բացի աչքերդ» հեռուստասերիալը, որտեղ խաղում էր գլխավոր հերոսին։ Ասում է՝ հայտնիությունն իր կյանքում ոչինչ չի փոխել։

«Ես մի քիչ այլ կերպ եմ վերաբերում հայտնիությանը, բավականին երկար ժամանակ է՝ նկարահանվում եմ։ Դեռ  ուսանողական տարիներին եմ քայլերս արել Առաջին ալիքում, բայց «Բացիր աչքերդ»  նախագծում ամենավառ կերպարս խաղացի, որովհետև պատմությունն իմ շուրջ էր կառուցվում։ Իհարկե, թատրոնն ավելի քիչ մասսայականություն է ապահովում, բայց 10 տարին քիչ չէ թատրոնում էլ ճանաչվելու համար։ Հայտնիությունից հետո կյանքումս որևէ բան չի փոխվել՝ ոչ ապրելակերպս, ոչ էլ տեսակս»,– ասաց նա։

Անդրադառնալով հայտնիության կաշկանդող կողմին՝ դերասանը նշեց, որ անձնական կյանքի հանրային քննարկումն է տհաճ։ Տարիներ շարունակ դերասանի անձնական կյանքը, գուցե, ավելի է քննարկվել, քան գործունեությունը։ Գոռի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի սիրավեպը, կարելի է ասել, բոլորի աչքի առաջ զարգացավ և ավարտվեց, բայց այդ ամենը հանրային դարձնում էին հենց իրենք․« Ես միշտ խոսել եմ միայն ամենահասանելի բաների մասին։ Մնացածն անձնական է։ Շատ վատ է, երբ անձնականը հանրային քննարկում են, բայց դրան էլ եմ նորմալ վերաբերում, հիմա ով քննարկել է, ով չի քննարկել․․․․ Իհարկե, ուզում ես աշխատանքդ ավելի քննարկվի, դրանից կարող ես սրտնեղել, հատկապես, որ ես շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում թատրոնում»։

Քանի որ նրա և Մարիամի հարաբերությունները ձևավորվեցին հանրության աչքի առաջ, իրենք էլ ժամանակին չէին խուսափում այդ թեմայով խոսելուց, Գոռից հետաքրքրվեցինք, թե բաժանումն ինչպես է անդրադարձել իր էմոցիոնալ դաշտի վրա․ «Յուրաքանչյուր հարաբերություն անդրադառնում է մարդու վրա ՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Նույն կերպ էլ ինձ վրա է անդրադարձել, բայց չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ զգացել եմ կամ զգում եմ։ Կյանքում ամեն բան էլ լինում է։ Դա է կյանքը»։

Վերջերս Գոռն Ինստագրամի «սթորի» բաժնում հրապարակում էր արել, որտեղ մեքենայի մեջ իր ուսին աղջիկ էր հենված։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Գոռը նոր ընտրյալ ունի։ Դերասանը հերքեց այդ լուրը՝ նշելով․ «Դա ուղղակի «սթորի» էր, ընկերուհի չունեմ»։

Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին