Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր  ամիս՝ 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ 

Վարձու աշխատող հանդիսացող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

–  խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,

– դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է նաև գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին (եթե երեխան ծնվել է 2020թ․ հուլիսի 1-ին կամ հետո), որը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։

Եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և երեխայի խնամքի նպաստի նշանակման համար նա դիմել է երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում, ապա խնամքի նպաստը նշանակվում է երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և եթե երեխայի խնամքի նպաստի նշանակման համար նա դիմել է հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում, ապա խնամքի նպաստը նշանակվում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են վերոնշյալ տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։

«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել պատմության դեմՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»ԵՄ-ն իրավունք է ստացել թիրախավորելnւ այն անձանց, ովքեր ներգրավված են նավագնացության ազատությունը խոչընդnտող Իրանի գործողություններում Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն. կան վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԸնտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանումներ, օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Գլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Լարված իրավիճակ դպրոցներում. քաոս է սկսվել Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը չի՞ մասնակցի ընտրություններինՔարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Հայաստանը նորից ուժեղ է լինելուՊղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»«Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ Մինասյան«Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան ամռանըՊատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախել Մ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում է Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մայիսի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան ԱբրահամյանՏիմատին երևանյան համերգից առաջ հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել