Հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 16 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1050 է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



