Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան
ԲԼՈԳԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Ի հեճուկս Ալիևի պնդումների, թե «Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ», ցանկանում եմ հիշեցնել նրան, որ՝
Ա) Արցախը Ադրբեջանի տարածք չէ.
Բ) Անկախ Արցախ արդեն գոյություն ունի.
Գ) Իսկ քննարկումները պետք է ընթանան միայն իրականության և հայրենիքում մեր իրավունքների միջազգային ճանաչման շուրջ»,- գրել է Բեգլարյանը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել




